«Արսենալի» նախկին խաղացող Պերրի Գրոուվզը «Չելսիի» հետ Անգլիայի գավաթի եզրափակիչ հանդիպումից հետո, որում զինագործները հաղթեցին 2:1 հաշվով, խիստ քննադատել է կիսապաշտպան, ծագումով թուրք Մեսութ Օզիլին:
«Մեսութը չկար պարգեւատրման արարողության ժամանակ, եւ սա շատ պատկերավոր օրինակ է: Նրան «Արսենալը» բացարձակ չի հետաքրքրում, նա մտածում է բացառապես միայն իր մասին: Օզիլը արդեն գիտի, որ իր կարիերան այս կոլեկտիվում ավարտվում է: Եթե նա իմ թիմակիցը լիներ, նրա հետ իմ հարաբերությունները կավարտվեին»,- Գրոուվզի խոսքերը մեջբերել է talkSPORT հանդեսը:
Օզիլը ԱՊԼ անցած մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման, խփել է ընդամենը 1 գոլ եւ կատարել գոլային 2 փոխանցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ