Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի սկզբանե հայցը չպիտի ընդունվեր վարույթ

Օգոստոս 03,2020 14:00

Վատագույն ավանդությունները շարունակվում են

Օգտվելով իրավիճակի փոփոխությունից՝ ս/թ. մարտի 3-ին նույնաբովանդակ, բայց տարբեր պահանջներով նամակներ ուղարկեցի ՀՀ ոստիկանապետին եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ՀՊՏՀ իրավախախտ Լյուբա Մեհրաբյանին պատասխանատվության ենթարկելու խնդրանքով։ Ըստ իս, ինչ-որ չինովնիկի միջամտությամբ ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության կենտրոնական բաժնի պետ, փոխգնդապետ Ա.Պապյանի կողմից ստացա ոչինչ չասող /11/1-3.988.25.03.20/, իսկ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գ.Թամրազյանի /03/06.2/7117/.24.03.20, 03/06/9210-20.27.04.20, ՀՊՏՀ նախկին ԺՊ Դ.Գալոյանի /01/8-433. 12.03.20 գրությամբ հանդերձ/ կողմից՝ անպատասխանատու «պատասխաններ»։ Դրանց հիմքում, Լ.Մեհրաբյանի միջամտությամբ, ընկած են ԵԿԴ/2896/02/16 քաղ. գործով շինծու վճիռն ու որոշումը, որոնց եւ ստիպված եմ անդրադառնալ։

2020թ. փետրվարի 19-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի ԵԿԴ/2896/02/16 քաղգործի առնչությամբ Գ.Խանդանյանի նախագահությամբ կայացած նիստն անփոփոխ թողեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Էդիկ Ավետիսյանի 25.09.2019թ. կայացրած վճիռը։ Թավշյա հեղափոխությունից հետո նշված գործի հայցվորները 31.05.2018 թ. հրաժարվեցին դրամական պահանջից, իսկ նրանցից 4-ը (04.12.2018 թ.)՝ նաեւ հայցից։ Ուժի մեջ մնաց Լ.Մեհրաբյանի հայցը, որը հստակեցումից հետո զարմանալիորեն ուղղվեց «Առավոտ» օրաթերթի դեմ։ Բնականաբար, վճիռն էլ կայացվել է սխալ հայցապահանջի հիմքով։ Մեջ բերենք վճռի այդ մասը. «Առաջին ատյանի դատարանը վճռել է՝ Լ.Մեհրաբյանի հայցը բավարարել՝ պարտավորեցնել «Առավոտ օրաթերթին»…», ինչն իրավատրամաբանությունից զուրկ է։ Հետեւաբար ԵԿԴ/2896/02/16 քաղ. գործով կայացված վճիռն ու որոշումը կմնան օդում կախված, եթե ՀՀ Վճռաբեկ դատարանն այլ որոշում չկայացնի։

Վերաքննիչ դատարանը նույնպես անտեսել է ՀՀ քաղ. օրենսգրքի 1087.1 հոդվածի 5-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերի պահանջները։ Չէ՞ որ խնդրո առարկա հարցերը, որոնք տեղ են գտել «Առավոտ» օրաթերթում տպագրված «Որտեղ է թաղված շան գլուխը» հոդվածում (14.06.2016 թ.), ունեցել են սոսկ հանրային գերակա շահը եւ օրինականությունը պաշտպանելու նպատակներ։ Ավելին, դրանք հերքելու Լ.Մեհրաբյանի հեղինակած գրությունները տպագրվել են «Հրապարակ» օրաթերթում եւ տեղադրվել կայքէջում, քննարկվել են նաեւ դատարանում։ Հետեւաբար, ի սկզբանե հայցը չպիտի ընդունվեր վարույթ, բայց 2016-2017 թթ. չէր կարող չնդունվել, քանզի հայցվորներն էին. ՀՀԿ խորհրդի անդամ, Հ. Աբրահամյանի եւ Ա.Աշոտյանի «գործընկեր», ՀՊՏՀ ապօրինի ռեկտոր Կ.Աթոյանը, ով, առանց դոկտորական ատենախոսություն ներկայացնելու, երկու անգամ «ընտրվել» էր ռեկտոր, պրոռեկտորներ՝ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի քեռի Պ.Քալանթարյանը, ՀՀ ՍԴ-ի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի զարմիկ Մ.Հարությունյանը, ամբիոնի վարիչ Լ.Մեհրաբյանը եւ անձամբ ՀՊՏՀ-ն։

Գործը լսող դատավորը որքան պիտի մասնագիտական զգացողությունից զուրկ կամ շահագրգիռ լինի, որ կարդալով վերոնշյալ հոդվածը, դրանում բերված փաստերին չհավատա, այն ժամանակ, երբ հեղափոխության շնորհիվ ՀՊՏՀ-ի շատ կեղտեր, այդ թվում նշված հոդվածում հրապարակված, ջրի երես էին դուրս եկել։ Իրավաբան չեմ, բայց պատմաբանի հայացքն էլ բավարար է տեսնելու ԵԿԴ/2896/02/16 գործում դատավորների շահագրգռվածությունը, քանզի Լ.Մեհրաբյանի թիկունքում են իրենց հայցերը հետ վերցրած, բայց ստվերում գործող անձինք։ Երբ կարդում եմ վճիռն ու որոշումը, հատկապես երկար ու բարակ կրկնություններով հարուստ եւ Լ.Մեհրաբյանի ստերը մեծ արժանապատվությամբ ճշմարտության վերածած, գործի հետ կապ չունեցող նախադեպերի դեմագոգիկ շարադրանքներն ու միջազգային եւ տեղական մարդասիրական իրավունքի օրենսդրական ակտերից արված, բայց մոլորեցնող հուզիչ քաղվածքները, ինձ համակում է տհաճ զգացողություն. ակամայից նորից վերհիշում եմ, թե ՀՀ վարչապետը որքան դիպուկ է արտահայտվել, երբ որոշ դատավորների վարքագիծը բնութագրել է «վնգստալ» հասկացությամբ։

Հարգելի՛ դատավորներ, բա որ ԵԿԴ/2896/02/16 գործում շահ չունենայիք, խնդրո առարկա հոդվածը կարդալով իսկույն կկռահեիք, որ «Առավոտ» օրաթերթի դեմ սխալ հայց ներկայացնող Լ.Մեհրաբյանը լուրջ իրավախախտումների հեղինակ է։ Օրինակ՝ հոդվածում ասվում է. «2010-2011 ուս. տարում Լ.Մեհրաբյանը պարտադրել է ինձ, առանց վճարման, 0,25 դրույքից ավել ժամեր պարապել…2012-2013 ուս. տարում նա հեռակա ուսուցումում իր ավագ ընկերուհու՝ Լ.Պետրոսյանի օգտին գրանցել է 59 ժամ, իր կրտսեր ընկերուհու՝ Ա.Անանյանի ստվերային (չպարապած) ժամերից, իսկ վերջինիս՝ իմ 37 ստվերային ժամերը»։ Անճշտությունն այն է, որ 59 ժամից ստվերային է 40 ժամը, իսկ 37 ժամից՝ 24-ը /13-ը իմ ընդունած ստուգարքների ժամերն են, իսկ 19-ը՝ Լ.Պետրոսյանի/։ Այսպիսով, Լ.Մեհրաբյանի մեղքով 2010-2011 ուս. տարում ինձ չի վճարվել 655,920 դրամ /առանց պահումների/, իսկ 2012 թ.՝ 18, 200 դրամ։ Զգալի է նաեւ ՀՊՏՀ-ին պատճառված վնասը։ Իմ վերոհիշյալ դիմումները հենց այդ յուրացումներին են նվիրված, որոնք կապ չունեն ԵԿԴ/2896/02/16, առավել եւս ԵԿԴ/3395/02/13 քաղ. գործերի հետ։ Պայքարում եմ, որ դատական կարգով ինձ չվճարված 706,920 դրամը բռնագանձվի եւ փոխանցվի կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին, իսկ մեղավորը գոնե այժմ պատժվի։

ՀՊՏՀ-ի ռեկտորներն ու պրոռեկտորները միշտ էլ վախեցել են Լ.Մեհրաբյանի компрометация-ներից եւ ենթարկվել են նրա ինքնահաճությանը։ Դրա վառ ապացույցը 2009-ից ցայսօր ամբիոնի վարիչի պաշտոնում նրա ապօրինի կարգավիճակն է։ Նրանից վախենում են, քանզի նա պրոֆեսիոնալ զրպարտող է, հանճարեղ բամբասող եւ տաղանդավոր ստախոս։ Օրինակ՝ Լ.Մեհրաբյանը, իր ապօրինությունները քողարկելու նպատակով, պարտադրել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին ԺՊ Դ.Գալոյանին՝ դեռեւս ուժի մեջ չմտած նշված վճռից 6 էջ ուղարկել ՀՀ ԿԳՄՍՆ ու ստել։ Ներկայացնում եմ Լ.Մեհրաբյանի որոշ ՍՏԵՐ, որոնք վերը նշված գրություններում եւ ԵԿԴ/2896/02/16 դատական վճռում ու որոշման մեջ ձեռք են բերել նոր տերեր՝ հանձինս ՀՊՏՀ ռեկտորի նախկին ԺՊ Դ.Գալոյանի, ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գ.Թամրազյանի, դատավորներ Է.Ավետիսյանի եւ Գ.Խանդանյանի՝

Սուտ 1. Լ.Մեհրաբյանն 1-ին անգամ ամբիոնի վարիչ է նշանակվել 08.02.2011 թ.։ Ճիշտը 2009 թ. դեկտեմբերն է։ Ուշագրավ է հետեւյալ փաստը, երբ ՀՊՏՀ ռեկտորը Լյուբա Մեհրաբյանին ՀՊՏՀ ամբիոնների վարիչների ընտրության ընթացակարգի 40-րդ կետի խախտմամբ 1 տարի ժամկետով նշանակեց տնտեսական պատմության եւ իրավագիտության ամբիոնի վարիչ, ամբիոնի դոց. Սասուն Գրիգորյանն ասաց. «Լ.Մեհրաբյանի հոգեվիճակն ու բնավորությունն անհամատեղելի են ամբիոնի վարիչի պաշտոնին»։ Հետո նա շատ թանկ վճարեց…

  1. 08.02.2011 թ. Լ.Մեհրաբյանը օրինական ճանապարհով նշանակվել է ամբիոնի վարիչ, իսկ 2012 թ. մայիսին ընտրվել։ Ոչ, 2011 թ. տնտեսագետների իրավունքների ոտնահարմամբ կազմակերպված մրցույթում նույնիսկ կրկնակի քվեարկությունից հետո էլ նա չի հավաքել բավարար քանակությամբ ձայներ, հետեւաբար օրինական չէ նաեւ նրա 2-րդ նշանակումը։ 2012 թ. նա ամբիոնի վարիչ է ընտրվել նորից տնտեսագետ մասնագետների իրավունքների ոտնահարմամբ, իսկ նույն թվի դեկտեմբերին, ամբիոնի մասնագիտական վերակառուցումից հետո՝ քաղաքագետների իրավունքների ոտնահարմամբ։ Այնուհետեւ ռեկտոր Կ.Աթոյանը նրան գրեթե ցմահ նշանակել է ամբիոնի վարիչի ԺՊ։ ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ Դ.Գալոյանը, ում մեղադրում են գրագողության մեջ, ստի ուժով պաշտպանում է նրա ապօրինությունները։
  2. Իրավագիտության ու տնտեսագիտության ամբիոնը 1974 թ. ցայսօր գոյություն ունի։ Այս ցնցող սուտը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղել այն ճշմարտությունից, որ «Իրավագիտության եւ քաղաքագիտության» ամբիոնը 2012 թ. դեկտեմբերին կազմավորվել է հատուկ Լ.Մեհրաբյանի համար։
  3. Արդեն քանիցս Լ.Մեհրաբյանը համառորեն պնդում է, որ ես եմ խնդրել, որ ինձ քիչ ծանրաբեռնի ու որպես ապացույց հղում է կատարում իմ դիմումներին, այսինքն՝ ցանկացել եմ քիչ աշխատավարձ ստանալ։ Սա մանկամիտ դատողություն է, ճչացող սուտ եւ իրավագիտություն, քանզի դրույքաչափը որոշողը եղել է ինքը։
  4. Լ.Մեհրաբյանը 2010-2011 ուս. տարվա առկա ուսուցման, իսկ 2012 թ. հեռակա ուսուցման տնտեսական պատմության բեռնվածությունները արդար է բաշխել։ Ոչ միայն արդար չի բաշխել, այլեւ նպաստել է յուրացումների։
  5. Լ.Մեհրաբյանը չէր կարող ՄՏՀ ամբիոնում գտնվող տնտեսական պատմության բեռնվածությունը կազմել։ 2013-2014 ուս. տարվա բեռնվածությունը, որի մեջ առկա են կեղծիքներ, կազմել է Լ. Մեհրաբյանը եւ դասընթացի հետ սեպտեմբերին փոխանցել ՄՏՀ ամբիոն։ Պատասխանելով իմ հարցմանը, 2019 թ. այն վերակեղծել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին ԺՊ Դ.Գալոյանը։

Այս ԵԿԴ/2896/02/16 քաղաքացիական գործով ամոթալի վճիռը հաստատելով, դատավոր Գ. Խանդանյանը միաժամանակ ջանք չի խնայել ապացուցելու, որ գնահատող դատողության վրա չի կարելի հենվել։ Բնականաբար, առանց փաստերի չկա դատողություն, պարզապես գնահատող դատողության հիմքում ընկած են հանրությանն արդեն վաղուց հայտնի փաստերն ու ամենազոր տրամաբանությունը, ուստի այն աբստրահված դատողություն է, այսինքն՝ չի կարող հենվել կեղծ կամ ճշմարտանման փաստերի վրա, ինչպես օրինակ՝ ԵԿԴ/2896/02/16 քաղ. գործով վճիռն ու որոշումը։

Հետեւաբար, ղեկավարվելով գնահատող դատողությամբ, դժվար չէ ենթադրել, որ նշյալ քաղ. գործով դատավորներ Ա. Սուքոյանը եւ Մ. Հարթենյանն ամոթալի վճիռն ու որոշումը կայացրել են զանգերի ճնշման, իսկ ԵԿԴ/2896/02/16 գործով դատավորներ Է. Ավետիսյանն ու Գ. Խանդանյանը՝ անձնական շահագրգռվածության պատճառով։

Նորիկ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՊՏՀ նախկին դասախոս

«Առավոտ» օրաթերթ
01.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31