Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալները «Բաց նամակով» դիմում են ԲԴԽ-ին

Օգոստոս 03,2020 13:30

Հարգելի պարոն Վարդազարյան, Ձեզ ենք դիմում այն երկու տասնյակ դատապարտյալների անունից, որոնց պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու գործերը գտնվում են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` տարբեր դատավորների վարույթում: Արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ ոստիկանության ուղեկցող խումբը դատապարտյալներին չի տեղափոխում դատարան, նշելով, որ ըստ գործող կանոնակարգի եւ համապատասխան ենթաօրենսդրական ակտերի, պետք է նրանք ուղեկցեն ձերբակալվածներին եւ կալանավորված անձանց: Սակայն նշենք, որ միշտ դատապարտյալներին անհրաժեշտության դեպքում դատարան է տարել ոստիկանության ուղեկցող գունդը:

ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածի համաձայն, դատապարտյալն ունի անկախ եւ անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Սակայն, մեզ դատարան չտանելով`դատավորները ստիպված հետաձգում են դատական նիստերը, նշանակելով դրանք մեկ այլ օր: Փաստորեն, խախտվում է ողջամիտ ժամկետը:

Խնդրում ենք Ձեզ, մինչեւ օրենսդրական բացը լրացնելը, եւ հարցին համակարգային լուծում տալը, նման նիստերը հնարավորության դեպքում անցկացնել արտագնա` ՔԿՀ-ներում, ինչը կարծում ենք օրենքով արգելված չէ:

Նշենք, որ նախկինում, մինչեւ սույն թվի մայիս ամիսը, նման նիստեր «Արմավիր» ՔԿՀ-ում անցկացվել են:

Մեկ անգամ եւս խնդրում ենք Ձեզ, հնարավորինս սեղմ ժամկետում կարգավորել խնդիրը, քանի որ ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է, եւ փաստորեն, ըստ էության, խախտվում է մեր իրավունքը:

ՍԻՄՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

«Առավոտը» հարցի կապակցությամբ ստացել է թե ՄԻՊ-ի, թե՛ ՀՀ ոստիկանության, թե՛ ՔԿՀ պարզաբանումները, դիմել է նաեւ ԲԴԽ, սակայն մինչ օրս պատասխան չկա:

«Առավոտ» օրաթերթ
01.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31