Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյան. Իմ դավանած գաղափարներն ու տածած արժեքները մնում են նույնը՝ օրենքի գերակայություն եւ իրավահավասարություն։

Օգոստոս 03,2020 11:20

Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար մտորեցի, թե Կոտայքում՝ մարզպետի կարգավիճակում իմ ավելի քան երկամյա գործունեության վերաբերյալ ինչ ձեւաչափի եւ բովանդակության ամփոփում պետք է անել, սակայն հասկացա, որ ոչ մի ամփոփման, իմա՝ ֆորմալ տեքստերի ու վիճակագրական տվյալների ներկայացման կարիքը բնավ չկա։

Ամփոփելու կարիք չկա, քանի որ գործունեությունս իմ սիրելի Կոտայքում առաջին իսկ օրվանից եղել է բաց, թափանցիկ եւ հաշվետվողական. իմ ամենօրյա հանդիպումները, քաղաքացիների ու տնտեսվարողների ընդունելությունները, աշխատանքային այցերը եւ բոլոր որոշումներն ու նախաձեռնությունները լայնորեն լուսաբանվել են մեր պաշտոնական էջերով ու լրատվամիջոցներով՝ թե՛ վերջիններիս նախաձեռնությամբ, եւ թե՛ մեր կողմից տարածվող մամլո հաղորդագրությունների հիման վրա։

Եւ այժմ, երբ ՀՀ վարչապետի առաջարկով՝ մեծագույն պարտքի ու պատասխանատվության գիտակցումով ստանձնեցի ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի կարգավիճակը, Կոտայքում իմ գործունեության՝ համեմատաբար կարճ, բայց գերհագեցած ու բովանդակալից շրջափուլի լավագույն ամփոփումը համարելու եմ էտալոնային Կոտայք ունենալու տեսլականիս միտված՝ արդեն այս տարեվերջին ու մյուս տարվա ընթացքում շահագործման հանձնվելիք նորակառույց ու վերակառուցված շուրջ մեկուկես տասնյակ մանկապարտեզների հարկի ներքո մեր փոքրիկների անհոգ ու երջանիկ ժպիտը, շուրջ մեկ տասնյակ հիմնանորոգված մշակույթի տներում՝ մեր պատանիների ու պարմանուհիների գեղագիտական դաստիարակության լայն հնարավորությունների իրացումը, մարզի մի շարք բուժկենտրոններում՝ հիմնանորոգված վիրահատարանների ու հիվանդասենյակների (այդ թվում՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության երկհարկ կապիտալ նորոգված մասնաշենքի) պատերի ներքո որակյալ ու բարձրակարգ բուժծառայությունների հասանելիությունը, եւ վերջապես, մարզի բացառապես բոլոր դպրոցներում (շուրջ՝ 90), ավելի քան 700 մլն ՀՀԴ արժողությամբ՝ կենտրոնական ջեռուցման համակարգերի, մարզադահլիճների, սանհանգույցների, տանիքների ու համակարգչային դասասենյակների կապիտալ հիմնանորոգման արդյունքում՝ ավելի՛ որակյալ ու ավելի՛ արժանապատիվ հանրակրթության իրավունքի իրացման հնարավորությունը եւ այլն, եւ այլն…

Դե, իսկ հիմնանորոգված ու բարեկարգ ներմարզային ու միջհամայնքային մի շարք ճանապարհներով շարունակելու ենք բոլորս այցելել Կոտայք. էտալոնային Կոտայք։

Սիրելինե՛րս,

Այժմ եկել է նոր ու ավելի լայն հարթությունում գործելու ժամանակը, եւ բնականաբար, իմ դավանած գաղափարներն ու տածած արժեքները մնում են նույնը՝ օրենքի գերակայություն եւ իրավահավասարություն։

Ու այսուհետ եւս, ներդնելու եմ ամբողջ ջանքս, նվիրումս եւ ներուժս՝ Հայաստանի Հանրապետությունում օր առաջ ունենալու ավելի՛ երաշխավորված, ավելի՛ պաշտպանված, գիտելիքահենք կառավարման ու հանրության սրտացավ վերաբերմունքի ներքո զարգացող շրջակա միջավայր…

Ի գո՛րծ.

Հանուն Հայաստանի Հանրապետության,
Հանուն Հայ ժողովրդի ու ՀՀ քաղաքացու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31