Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտում եմ ֆուտբոլիստի իմ կարիերան. Էդգար Մանուչարյան

Օգոստոս 03,2020 11:03

«Ալաշկերտի» հարձակվող, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ շատ սիրելի ընկերներ, խաղընկերներ, սիրելի երկրպագուներ. ավարտում եմ իմ ֆուտբոլիստի կարիերան:

Լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում ավելի քան 18 տարի, ծառայելով իմ ազգային հավաքականին, իմ սիրելի ակումբներին, որտեղ հանդես եմ եկել որոշեցի ավարտել իմ կարիերան։

Այս ընթացքում շատ են եղել դրական, ուրախ պահեր, եղել են անկումներ ու պարտություններ, շատ դժվարին ճանապարհ եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ կախել առավել ևս չեմ փոշմանել իմ անցած ճանապարհից չնայած շատ լավ հասկանում եմ, որ ձեր և իմ ակնկալիքները չեմ արդարացրել, ինչպես որ կարող էի … հիմա իմ կյանքում սկսում եմ ուրիշ էտապ, միանշանակ մնալու եմ ֆուտբոլում ու ամեն բան անելու եմ հնարավոր և անհնարին, որ իմ փորձով օգտակար լինեմ մեր ֆուտբոլին… շնորհակալություն բոլորին՝ իմ ակումբներին, ղեկավարությանը, բոլոր աշխատողներին, ֆեդերացիայի աշխատակազմին և, իհարկե, իմ խաղընկերներին, որոնց շնորհիվ ես երկար ճանապարհ եմ անցել»

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31