Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում դատական վճիռը կայացնող դատավորին պարզաբանել՝ ինչո՞ւ գործի քննության ժամանակ լրատվականները դատական պրոցեսում ներգրավված չեն եղել

Օգոստոս 03,2020 10:32

Ըստ «Առավոտ» օրաթերթի` իրենք այս տարվա փետրվարի 18-ի համարում անդրադարձել են Aravot.am կայքի` ամենօրյա մամուլի տեսություն խորագրի ներքո հատվածաբար տպագրված մի հրապարակման: Ինչպես նշվում է «Առավոտ» օրաթերթում, մամուլի տեսությունն ավարտվել էր հետեւյալ հղումով. «Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում»:

Այդ հրապարակման մեջ հղում է կատարվել «Ալիկ Սարգսյանի եւ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտությունը տարիների պատմություն ունի» վերտառությամբ հոդվածին, որը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի 2018թ. հուլիսի 6-ի համարում։

Ինչպես պարզվել է հետագայում, այդ հոդվածի հիմքով, հերքման պահանջով դատական գործընթաց է ընթացել և հերքման պահանջ է ներկայացվել aravot.am-ին և ոչ թե սկզբնաղբյուր` «Հայկական Ժամանակ» օրաթերթին, իսկ վճռի կատարումը հանձնարարվել է ԴԱՀԿ-ին։

«Առավոտը» չի պատրաստվում ինչ-որ մեկի փոխարեն «նստել» հոդվածում անդրադարձ է կատարվել այս միջադեպին. «Առավոտը» երբեք ներգրավված չի եղել այս դատական գործընթացին, եւ դատարանում մինչեւ վճիռ կայացնելը շոշափվել է մեր մասնագիտական, գործարար համբավին առնչվող հարցեր էլ»:

Հետաքրքրական է նաև այն փաստը, որ նույն հոդվածը տպագրած որևէ այլ լրատվամիջոց նույնպես գործընթացին ներգրաված չի եղել, անգամ որպես երրորդ կողմ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դատական վճիռը կայացնող դատավորին պարզաբանել, թե ինչո՞ւ գործի քննության ժամանակ լրատվականները դատական պրոցեսում ներգրավված չեն եղել, և ինչո՞ւ գործի քննության ժամանակ «Առավոտ» օրաթերթի կողմից արված հղումը, այն է, որ հոդվածի սկզբնաղբյուր է հանդիսանում «Հայկական ժամանակ» օրաթերթը ի գիտություն չի ընդունվել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել խոսքի ազատության դեմ նման ճնշումները և չպիտակավորել լրատվականներին, դատական վճիռներում կամընտրական սկզբունքով չառաջնորդվել և չթիրախավորել այս կամ այն լրատվականին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31