Apa.az-ը պաշտոնապես հաստատել է, որ օգոստոսի 9-ին Թել-Ավիվ-Յաֆֆայում Ադրբեջանի եւ ադրբեջանցի զինվորի աջակցության ակցիա է տեղի ունենալու:
Աղբյուրին ադրբեջանական սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեում հայտնել են, որ ակցիան «Իսրաելում Ադրբեջանի տան» ղեկավար Շիրին Նեխամիա Միխաելի նախաձեռնությամբ կայանալու է հայկական կենտրոնի եւ հայ եկեղեցու առջեւ:
Իսրայելում Բաքվի միջազգային մուլտիկուլտուրալիզմի կենտրոնի ղեկավար, «The Jerusalem Post» թերթի քաղաքական մեկնաբան Արյե Գուտը ասել է, թե ադրբեջանական սփյուռքը առաջին անգամ պատրաստվում է Իսրայելում համերաշխության խոշորամասշտաբ ակցիա անցկացնել: Թույլատրված ակցիայի ընթացքում բարձրացվելու են Ադրբեջանի եւ Իսրայելի դրոշները, հնչելու են «Ղարաբաղը Ադրբեջան է», «Ղարաբաղը մերն է եւ մերը կլինի» լոզունգներ: Հասարակական կարգը վերահսկելու է Իսրայելի ոստիկանությունը:
Նա նշել է, թե այդ ակցիան վկայում է ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների բարձր մակարդակի մասին:
Կարդացեք նաև
«Նույնիսկ եթե Հայաստանը եւ նրան հովանավորող պետությունները չեն ցանկանում, որ այս ակցիան կայանա, այդ պատմական իրադարձությունը կայանալու է: Մենք Իսրայելում ադրբեջանական համայնքի մոբիլիզացիայի տեսանկյունից պատմական օր ենք ապրում»,-ընդգծել է զրուցակիցը:
Արյե Գուտը նաեւ Իսրայելում բնակվող ադրբեջանական ծագում ունեցող հրեաներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել ակցիային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ