Լրահոս
Օրվա լրահոսը

Հավի կրծքամիսը՝ խակ խաղողի թանձրուկով

Օգոստոս 02,2020 21:30

Խակ խաղողով թանձրուկը վրացական խոհանոցի հետաքրքիր կերակրատեսակներից է, համով նման է տխեմալիին՝ թթվաշ ու շատ հաճելի: Դե իսկ հավը՝ քաղցրաթթվաշ թանձրուկներով, արտակարգ համադրություն է ստացվում:

Անհրաժեշտ մթերքները

Խակ խաղող- 0,5կգ

Համեմ եւ մաղադանոս-կես կապ

Թարխուն-1 կապ

Սխտոր-3-4 պճեղ

Աղ, սեւ եւ կարմիր պղպեղ՝ ըստ ճաշակի

Հավի կրծքամիս-1 կգ

Պատրաստման եղանակը

Խաղողը լվանալ, ազատել պոչերից: Աղալ մսաղացով կամ ձեռքի բլենդերով, որից հետո քամել, ստանալ հյութը:

Կանաչիները նույնպես լավ լվանալ, չորացնել, ապա մանր կտրատել: Խաղողի հյութին ավելացնել մանր կտրատած կանաչիները, ճզմած կամ մանր անցքերով քերիչով քերած սխտորը, համեմունքները:

Կրծքամիսը լվանալ, չորացնել, սուր դանակով մի քանի տեղից ծակծկել: Աղ, կարմիր պղպեղ անել եւ վրան լցնել խակ խաղողի թանձրուկից՝ այնպես, որ բոլոր կտորները պատված լինեն թանձրուկով: Դնել սառնարան առնվազն 3-4 ժամով, որպեսզի համեմվի: Մնացած թանձրուկը պահել:

Հավի կրծքամիսը կարող եք խորովել կրակի վրա, գրիլ թավայի վրա, կամ պարզապես դնել 220 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 30-40 րոպեով:

Պատրաստի կրծքամիսը դրեք խաղողի թանձրուկով պատված ամանի մեջ, եւ վրան նորից թանձրուկ  ավելացրեք:

Ճաշատեսակը պատրաստ է, եւ՝ շատ համեղ: Հատկապես լավ է համադրվում բանջարեղենով տապակած բրնձի կամ ոսպի հետ:

Ի դեպ, եթե թանձրուկից ավելանա, այն առնվազն 1 շաբաթ կարող եք պահել սառնարանում: Կարող եք այս թանձրուկով մատուցել նաեւ այլ տեսակի մսեր:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31