Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է Բեյզ մեթալս ընկերության Կաշենի հանքավայր:
Ընկերության սեփականատերերը Հանրապետության նախագահին ներկայացրել են գործունեության վերջին հաջողություններն ու նախաձեռնությունները: Նոր գործարանների հիմնադրմամբ՝ ընկերությունը մինչև տարեվերջ կարտադրի մոլիբդենի խտանյութ, պողպատե աղացագնդեր (դրանք գրեթե ամբողջությամբ կիրացվեն հանքանյութը վերամշակելիս), գյուղատնտեսության ոլորտում կարևոր ագրոքիմիկատ համարվող պղնձարջասպ, ինչպես նաև պղնձի փոշու տեսքով մետաղական պղինձ, որը կարտադրվի հիդրոմետալուրգիական եղանակով, և դրա համար հիմնական հումք կհանդիսանա նախկինում պոչամբարներում պահեստավորված կիսաթափոնը:
Նախագահ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ներկայացված հավակնոտ ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար՝ ընգծելով, որ ընկերությունը շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ Արցախի արդյունաբերության զարգացման գործում:
Հանրապետության նախագահին ուղեկցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ