Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍԱՏՄ կիրակնօրյա ստուգայցերն արձանագրել են դրական առաջընթաց

Օգոստոս 02,2020 19:22

ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր հյուրանոցային համալիրների հանրային սննդի օբեկտներում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում արձանագրված իրավիճակը փաստում է, որ տնտեսավարողները մեծավ մասամբ պահպանում են սահմանված նորմերը:

Մասնավորապես, Տավուշի և Լոռու հանգստյան տների հանրային սննդի օբյեկտներից միայն մի քանիսում են թերացել ՀՀ պարետի որոշումներն անվերապահ կատարման հարցում. դիտարկվել են աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու դեպքեր: Միայն մեկ կազմակերպությունում արձանագրվել են նաև ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների վարման, սանհանգույցում համապատասխան ախտահանիչ միջոցների բացակայության դեպքեր:

ՍԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը, ինչը կորոնավիրուսի դեմ պայքարի տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի։ Դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների:

Ստուգայցերը շարունակվելու են:

ՍԱՏՄ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31