Եվրախորհրդարանում Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական միությունը հայտարարություն է հրապարակել՝ Ադրբեջանում մարդու իրավունքների զարգացումների վերաբերյալ։
«Մենք անհանգստացած ենք ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» նախագահի տեղակալ Ֆուադ Ղահրմանլիի նկատմամբ Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից դաժան խոշտանգումների վերաբերյալ հավաստի զեկույցներով։ Պարոն Ղահրմանլիին մեկն է այն տասնյակ ընդդիմադիր գործիչներից, որոնք ձերբակալվել են նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից հեղաշրջում նախապատրաստելու անհիմն մեղադրանքով, իսկ «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին ենթարկվել է դե-ֆակտո ապօրինի տնային կալանքի։
Այս դատապարտելի գործողությունները մասն են կազմում նախագահ Ալիևի կողմից ընդդիմությանը համակարագված ահաբեկման, ոտնձգության և ձերբակալությունների, որը իր ելույթներում բազմիցս որակավորել է նրանց իբրև «հինգերորդ շարասյուն» և «դավաճաններ»։ Խախտելով Ադրբեջանի օրենսդրությունը և երկրի միջազգային պարտավորությունները, նրանց (ընդդիմադիրներին՝ խմբ․) մերժվում են իրանց հիմնարար իրավունքները, ինչպես օրինակ շփումը իրենց փաստաբանների և ընտանիքի անդամների հետ։ Անթույլատրելի է, որ նախագահ Ալիևը օգտագործում է COVID-19-ը և վերջերս Հայաստանի հետ ռազմական լարվածության աճը որպես արդարացում՝ երկրում քաղաքական ընդիմության մնացորդները վերացնելու համար։
Հաշվի առնելով Ադրբեջանում իրավիճակի լրջությունը, մենք կոչ ենք անում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին առանց հապաղելու սկսել նախաձեռնություն՝ կիրառելու ԵՄ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պատժամիջոցներ Ադրբեջանում պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են երկրում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնաճնշումների համար»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ