ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանմանը հետևելու և համավարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով կիրակի օրը՝ օգոստոսի 2-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները շարունակել են ուժեղացված և լայնածավալ հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և Կենտրոնից դուրս եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ ինչպես շրջիկ խմբերի միջոցով, այնպես էլ հանրային տրանսպորտի կանգառի կետերում:
Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարված վերահսկողության արդյունքում և՛ կանոնավոր երթուղիներում, և՛ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում չեն հայտնաբերվել այնպիսի խախտումներ, որոնք ենթակա լինեին կիրառելու վարչական պատասխանատվության միջոցներ:
Դիտարկման արդյունքում հայտնաբերված որոշ թերությունների համար տեղում տրվել են դրանք անհապաղ շտկելու պարտադիր կատարման ցուցումներ:
Վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, ՏՄ մասնագետների կողմից իրականացվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ:
Կարդացեք նաև
Հանրային տրանսպորտի անվտանգ գործունեությունն ապահովվելու նպատակով ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից ամենօրյա մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին