RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը իր ՖԲ էջում նոր գրառում է կատարել:
«Лента.ру»-ն հոդված է գրել իմ այս գրառման եւ դրան Նիկոլ Փաշինյանի արձագանքի մասին: Կարելի է վստահության մեծ չափաբաժնով ասել, որ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում կարեւորագույն պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ ՀԿ-ների նախկին ներկայացուցիչները, կովկասյան այդ հանրապետությունը միջպետական հարաբերություններում լարվածության նոր կետեր է ստեղծելու, իսկ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը ցրեց պաշտոնական մակարդակով այդ շղարշը: Եվ Փաշինյանի ակնթարթային արձագանքը միայն ամրապնդում է այդ ենթադրությունը»,-գրել է նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ