«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի հիգիենա և էկոլոգիա ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ, դոցենտ Քրիստինա Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Մաշտոցի պուրակի սկզբնամասում հատված թեղիներին, պարզաբանել է․
«Այս թեղիների պատմությունը սկսվել է անցյալ տարի։ Արմատները կտրվել էին կառուցապատողի կողմից, բազմակի անգամ կատարվել էր խորը էտ, ակնհայտ են անոթային խնդիրները, հոսող արտաքիրթ, վնասատուներ, կեղևի՝ անզեն աչքով նկատելի մեխանիկական վնասվածքներ, փչակներ։
Եվ այս ամենից հետո վնասված ճյուղերը հանել են կտուրից դուրս։ Կառուցապատողը կիրականացնի փոխհատուցող կանաչապատում՝ 9 սոսիներ, պուրակի ողջ տարածքում մշտադալար թփերով արդեն ստեղծվել է կանաչ ցանկապատ և կազմակերպության մասնագետների հսկողության տակ կխնամի հարակից կանաչ տարածքը»։
https://www.facebook.com/kristina.vardanyan2/posts/2928136187292352