Ֆրանսիայի Կոտ դ’Ազուրի դեպարտամենտի ֆինանսական հանձնաժողովի նախագահ, ընտրալ (պատգամավոր) Էրիկ Սիոտիի և Նիցցայի քաղաքապետ, Նիցցա-Կոտ դ’Ազուր Մետրոպոլի նախագահ Պրն Քրիստիան Էստրոզիի համատեղ հայտարարությունը
Մենք՝ Հանրապետության ընտրված պատգամավորներս, միանում ենք Կոտ դ’Ազուրի հայկական ծագմամբ ֆրանսիացիների ահազանգի կոչին՝ Հայաստանի սահմանի հայ քաղաքացիական խաղաղ բնակիչների վրա Ալիևի ազերի կառավարության կողմից վերջերս իրականացված մահացու զինված հարձակումների դեմ:
Բացի այդ, Կիպրոս ներխուժելուց և Միջերկրական ծովում ապօրինի հորատումից, իսլամիստ ահաբեկիչներին Սիրիայում, Իրաքում և այսօր Լիբիայում ցուցաբերվող աջակցությունից, թուրքական հակա-ֆրանսիական և հակա-հույն ծովային սադրանքներից և Սբ. Սոֆիա տաճարի թանգարանը մզկիթի վերածումից հետո, մենք դատապարտում ենք Թուրքիայի նախագահ Էրդողանի խաղացած մռայլ խաղը, որը շարունակում է աշխարհի այս տարածաշրջանում կրակին անպատժելիությամբ յուղ ավելացնել:
Մենք հանդիսավոր կոչ ենք անում Մինսկի խմբին և մասնավորապես ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին, որոնք համանախագահներ են, այս հակամարտության խաղաղ կարգավորման, որպեսզի հիմնարար ազատություններն ու Մարդու իրավունքները գերակշռեն ռասիզմը և իսլամիստական ինտեգրալիզմը, որոնց նպաստում է մահմեդական եղբայրների ատելության խոսքը:
Մենք հավաստիացնում ենք Կոտ դ’Ազուրի հայկական ծագմամբ ֆրանսիացիներին այս ողբերգական հանգամանքներում մեր հավատարմությունը, ինչպես մեր համերաշխությունը 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ժամանակ:
Կարդացեք նաև
Ֆրանսիայի Կոտ դ’Ազուրի Հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի մամուլի հաղորդագրություն