Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի շարք ուսանողների «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ մեկնաբանությամբ․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծարում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին՝ նշելով, որ «մեր հայրենիքը կերտել է ասկետի կյանքով ապրած Արամ Մանուկյանը», իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նրան հայրենիքի դավաճան է փորձում սարքել՝ կեղծ, հերքված փաստաթղթի հիմքով պնդելով, թե «Զորավար Անդրանիկին թուրքերին է հանձնել»:
Այսպես է լինում, երբ կրթության ոլորտը վերջնականապես տապալում ես, և բովանդակային քննադատություններին որևէ հակափաստարկ չունենալով, ամեն անգամ փորձում ես քաղաքականացնել սեփական ձախողումը»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/studentsforquality/videos/637462520518257/?__xts__[0]=68.ARDLe5iXRTl2QGviaK70cGUY3ldy8JJ88uU7bUJVULhZnVYsKbhRbviq9vUd0V5KCXsRAlaPjaUJPqWx7PwyytGySn-Z-_ree2hxomWPTdDldhCqhDLfsrKUF8sVS6H2flZAMtpOUkneSmLE0d9zcIfOMrQr0byU2U_66eKHmRzJw21JR8NUzb8hKyze7I4xIvQN2TQqSpf1EBPalatKfuEprRcKbPWcIG-muvZMmplpeaEnYTymwtW0gLm499bvrz69Xv7vU5V1hCLCJxAsSe-USalPH3F3hK9EA9Z0X0Kt6SwjSHDVwX9Y3WodzoU0Iz-LzYyp4efEqnLegBvHAcy1EvbCjsXOSIc&__tn__=-R