Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի ջրի որակը՝ հուլիսի 28-ի դրությամբ

Օգոստոս 01,2020 21:43

Հուլիսի 28-ին իրականացվել է Սևանա լճում ջրի որակի հետազոտություն՝ 16 դիտակետում, որոնք ներառում են ինչպես լճի լիթորալ, այնպես էլ պելագիկ գոտիները և տարբեր խորությունները:
Ջրում լուծված թթվածնի կոնցենտրացիան լճի մակերևութային և միջին շերտերում մեծ է 6 մգ/լ-ից և բավարար է կենդանական աշխարհի պահպանման համար: ԼԹ-ի կոնցենտրացիայի նվազում դիտվում է Մեծ Սևանում՝ հիմնականում 20 մ, իսկ Փոքր Սևանում՝ 30 մ խորությունից սկսած՝ հատակամերձ շերտերում նվազելով մինչև 0.8-2.3 մգ/լ:

Ջրի ջերմաստիճանը լճի հատակամերձ շերտերում բավական բարձր է. Մեծ Սևանում՝ 7.9-8.6°C, իսկ Փոքր Սևանում՝ 4.5-7.6°C:
Լճի թափանցելիությունը ըստ Սեկի դիսկի 3-6 մ է:

Ջրի թթվայնությունը հատակամերձ շերտում 7.6-8.7 է, իսկ մակերևութային շերտում`8.3-9.0:
Ջրի հանքայնացումը հատակամերձ շերտում 500-530 մգ/լ է, իսկ մակերևութային շերտում`487-497 մգ/լ:
Նախորդ տարվա համեմատությամբ սնուցող նյութերի կոնցենտրացիաները լճում մնում են բարձր մակարդակի, ինչն էլ հանդիսանում է պարարտ միջավայր ծաղկման համար:

Լճի ծաղկման պրոցեսը դեռևս շարունակվում է, սակայն ինտենսիվությունը նվազում է` պայմանավորված նաև սնուցող նյութերի յուրացմամբ: Այսպես, հուլիսի 15-ի համեմատությամբ հուլիսի 28-ին մակերևութային շերտերում նկատվում է ֆոսֆատ և նիտրատ իոնների կոնցենտրացիաների կտրուկ նվազում:
Մեծ Սևանում սկսվել է կալցիումազատման պրոցեսը, ինչն ակնառու երևում է արբանյակային պատկերում:

ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=987031855076491&id=632109480568732&__tn__=H-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31