Լրահոս
Օրվա լրահոսը

Independent պարբերականն անդրադարձել է Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակի թողարկմանը

Օգոստոս 01,2020 18:17

Բրիտանական հեղինակավոր Independent պարբերականն իր “Classical reviews” բաժնում անդրադարձել է Լատվիայում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնված և իրականացված Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակի թողարկմանը՝ տալով ամենաբարձր՝ 5 աստղ գնահատականը։

Կոմիտաս Սուրբ Պատարագ
Լատվիայի Ռադիոյի երգչախումբ
դիրիժոր՝ Սիգվարդս Կլյավա

Կոմիտաս Վարդապետի պատմությունը գրեթե անտանելի ողբերգություն է (Վարդապետ բառի հայերեն համարժեքը կուսակրոն քահանան է): Ծնվել է 1869թ․ Թուրքիայում՝ հայկական քրիստոնեական գյուղում, որտեղ իր հայրենակիցները սովորական դարձած հետապնդումների զոհ էին դառնում։ Որբանալով շատ մանուկ հասակում` նա մտնում է հայկական եկեղեցի որպես երգչախմբի անդամ։ Նա ընդունում է սրբազան կարգ, սկսում է հետազոտել հայկական ժողովրդական երգերը, վերափոխում երգերը եռաձայն կատարման համար և ձեռք բերում համաշխարհային հռչակ որպես հայկական երաժշտության ձայն։

Դեբյուսին (ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր) հայտարարել է, որ իր երգերից ընդամենը մեկը կարող է նրան տեղ ապահովել կոմպոզիտորների պանթեոնում։ Նա հիմնել է և ղեկավարել երգչախմբեր իր մշակումները կատարելու համար, իսկ իր վերջին խոշոր ձեռքբերումը եղավ հայկական պատմական պատարագը արական երգչախմբի համար կերտելը։

1915 թվականին էր՝ Հայոց ցեղասպանությունը սկսվելուց մի քանի շաբաթ առաջ, երբ նրա հետ ավելի քան երկու հազար այլ հայ մտավորականներ՝ լրագրողներ, ուսուցիչներ, իրավաբաններ, բժիշկներ, թուրքերի կողմից շրջափակվեցին և փայտյա կառքերով քաղաքից դուրս տարվեցին, որտեղ նրանց մեծ մասը կամ խոշտանգվեց կամ սովամահ եղավ կամ մահապատժի ենթարկվեց։ Նա կարողացավ կենդանի մնալ, բայց դաժան փորձը նրան անդառնալիորեն խելագարեցրեց։ Նա իր կյանքի մնացած մասն անցկացրեց Փարիզում` ապաստանի մեջ:

Լատվիական ռադիոյի կատարյալ երգչախմբի այս ձայնագրությունը խառը ձայների համար նոր վերափոխում է։ Այն հրաշալիորեն նրբագեղ է և ստեղծված է ժողովրդական երաժշտության հիման վրա, որոնցից էլ Կոմիտասը ոգեշնչվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31