Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարձր ենք գնահատում վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ պարոն Ֆրենկ Փալոունի և Հայկական հանձնախմբի մյուս անդամների ակտիվ և կարևոր քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումը, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում վերջերս Կոնգրեսում Արցախի Հանրապետությունում ականազերծման աշխատանքներին ուղղված չափազանց կարևոր հումանիտար ծրագրի հաստատման համար նրանց ցուցաբերած անգնահատելի ջանքերի համար։
Հ.Գ. ելույթս’ ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ»։
https://www.facebook.com/marukyan.edmon/videos/611115019540264/