Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Օհանջանյան․ Հուլիսյան պատերազմը տեխնոլոգիաների պատերազմ էր, դիվանագիտության․ ր, դիվանագիտության․ «Ժամանակ»

Օգոստոս 01,2020 12:05

«Իմ նախորդ հարցազրույցում ես կոչ եմ արել, որ իշխանությունները հասարակությանը խաղաղությանը չնախապատրաստեն, փոխարենը՝ հասարակության հետ միասին պատրաստվեն պատերազմի։ Դուք իմ մարգարեական կանխատեսման վկան եք. ես կանխատեսում էի, որ Ադրբեջանը նոր հարձակում է սկսելու հայկական երկու պետությունների վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան 92 նախաձեռնության» արցախյան կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը։

Մեր զրուցակիցը նշեց՝ ապրիորի ինքը դեմ չէ բանակցություններին. «Քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել մեր ժողովուրդների միջև, այն սկզբունքները, որով ղեկավարվում են մեր ժողովուրդները՝ իշխանությունների հետ միասին, այսօրվա դրությամբ ոչ մի կերպ չեն բերում խաղաղ ճանապարհով կարգավորման։ Ես համոզված եմ, և իմ համոզմունքը գալիս է իմ 28 տարվա խաղաղասիրական գործունեությունից, որի համար ես ստացել եմ բազմաթիվ միջազգային պարգևներ մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության բնագավառում, այսօր գոյություն չունի «խաղաղասիրություն» հասկացությունը։ Խաղաղասիրություն սկզբունքը հասարակությունների և առանձին գործիչների մակարդակով մնացել է անցյալում և ավելի շատ արծարծվում է փիլիսոփայական գաղափարախոսության շրջանակներում՝ խաղաղության և պատերազմի հարցերի համատեքստում։ Խաղաղության ամենալավ գործիքը խաղաղության հարկադրանքն է։ Այսօր այդ գործիքներն ունեն ռազմաքաղաքական բնույթ, որի մեջ մտնում են դիվանագիտությունն ու բանակի սպառազինումը, ինչպես նաև հասարակության նոր մտածելակերպը, որը հիմնված է լինում սեփական ազգի հետաքրքրությունների վրա՝ հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները։

Հուլիսյան պատերազմը տեխնոլոգիաների պատերազմ էր, դիվանագիտության, ինչպես նաև մի տեխնոլոգիայի, որը կապված է նոր իրողության՝ կորոնավիրուսի հետ։ Կորոնավիրուսն իր դերը խաղաց միջազգային հանրության արագ արձագանքի տեսանկյունից, ինչպես նաև Սփյուռքի ոչ միանշանակ արձագանքի տեսանկյունից, որոնք իրենց դրսևորեցին որպես նոր գործիք՝ հետպատերազմական մտածելակերպի և նաև օտարի հարթակում հաշիվ մաքրելու փորձերի տեսակետից»։

 

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31