Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանին թույլատրվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց, սակայն վերջինս հրաժարվել է․ «Հայկական ժամանակ»

Օգոստոս 01,2020 11:50

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է Նարեկ Սարգսյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների, անհրաժեշտության դեպքում՝ բուժման համար, որից, սակայն, վերջինս հրաժարվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հանրային կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը միջնորդություն էր ներկայացրել արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ՝ շեշտելով, որ բուժումը հնարավոր չի լինի իրականացնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Մեր զրույցում Արթուր Պիվազյանը պարզաբանեց, որ հրաժարվել են կոնկրետ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժզննում անցնելուց, սակայն պատճառները մանրամասնել չեն կարող:

 

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31