Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Հայաստանում, Վոլգոգրադում և Ռոստովում: Ինչպես հաղորդում է ՌԴ ՊՆ-ի կայքը, մասշտաբային զորավարժություններին մասնակցում է շուրջ 4000 ռուս զինծառայող:
Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանում տանկային ստորաբաժանումները մարտական հրաձգություն են անցկացրել պայմանական թիրախների ուղղությամբ, որոնք տեղակայված են մինչեւ 4000 մետր հեռավորության վրա: Իսկ ավելի վաղ ուսումնական ահազանգով ոտքի են հանվել Հարավային ռազմական օկրուգի 8-րդ համազորային բանակի զորամասերը, որոնք տեղակայված են Վոլգոգրադում և Ռոստովում: Գումարտակային տակտիկական խմբերն ուղարկվել են Պրուդբոյ համազորային պոլիգոններ:
Նշենք, որ Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Հյուսիսային և Հարավային Կովկասի հինգ տարածաշրջանում՝ Դաղստանում, Հյուսիսային Օսեթիայում, Չեչնիայում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ