Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը խախտել է հրադադարը. արգենտինացի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին

Օգոստոս 01,2020 10:05

Հուլիսի 28-ին Արգենիտնայի Սանտա Ֆե նահանգի խորհրդարանականներ Ռուբեն Ջուստինիանին և Ագուստինա Դոնեթը հանդես են եկել հայտարարությամբ և իրենց աջակցությունն են հայտնել հայ ժողովրդին՝ հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածության առնչությամբ:

Պատգամավորները Ադրբեջանի գործողությունները որակել են որպես «հրադադարի լրջագույն խախտում» և նշել, որ այդ երկրի  իշխանություններն անտեսել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում  գլոբալ զինադադար հաստատելու կոչը: «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին, որոնք դարձել են Ադրբեջանի զինված ուժերի չարդարացված ռազմական գործողությունների զոհ»,-ասվում է հայտարարության մեջ:

Խորհրդարանականները միջազգային հանրությանը կոչ են արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հակամարտող կողմերի հորդորել վերադառնալ բանակցությունների սեղան:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31