Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվս մի «հիմնադիր հայր»

Օգոստոս 01,2020 10:00

Օրերս ամերիկացի հայտնի ռեփեր, գործարար եւ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը, որը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, թե մասնակցելու է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրարշավին՝ որպես անկախ թեկնածու, Թվիթերում Ռաշմոր սարի նկար էր հրապարակել, որտեղ Միացյալ Նահանգների «հիմնադիր հայրերի» կողքին «մոնտաժված էր» իր՝ Քանյեի արձանը: Պետք է ասեմ, որ անկախ այդ տեսակի աստղերին հատուկ էքսցենտրիկ վարքից, ինձ վրա այդ անձնավորությունը դրական տպավորություն էր թողել. երբ 2015 թվականին նա կնոջ հետ այցելել էր Հայաստան, իրեն զուսպ էր պահում՝ հասկանալով, որ այստեղ Քիմը պիտի ուշադրության կենտրոնում լինի: Այցելության վերջին օրն էլ անվճար համերգ տվեց Կարապի լճում, եւ դրանով շատ ուրախացրեց մեր երիտասարդներին:

Հուլիսի 15-ին Քանյեն գրանցվեց որպես նախագահի թեկնածու Օքլահոմա նահանգում, չնայած խիստ կասկածելի է, որ նա իրականում կմասնակցի ընտրարշավին: Ընդհանրապես, ամերիկյան ընտրական համակարգն այնպես է կառուցված, որ անկախ թեկնածուներն այդ ընտրարշավում հաղթելու գրեթե ոչ մի շանս չունեն: Ճիշտ է, երբեմն նրանք հանդես են գալիս, այսպես ասած, «սփոյլերի»՝ գործը փչացնողի դերում: Ըստ որոշ մեկնաբանների, օրինակ, 1992 թվականին անկախ թեկնածու, միլիարդատեր Ռոս Պերոն «իր վրա էր քաշել» պահպանողական ընտրազանգվածի՝ Ջորջ Բուշ-ավագին տրվելիք ձայները եւ այդպիսով նպաստել էր Բիլ Քլինթոնի հաղթանակին: Իսկ 2000 թվականին, ասում են, հակառակ պատկերն էր՝ եթե անկախ թեկնածու Ռալֆ Նեյդերը Ֆլորիդայում չգրանցվեր, ապա գուցե այդ նահանգում եւ, հետեւաբար, ամբողջ երկրում հաղթեր դեմոկրատ Ալբերտ Գորը:

Բայց, անկախ նրանից, ճի՞շտ է արդյոք այդ տեսությունը, թե՞ ոչ, Քանյեին դա չի վերաբերում՝ նա ոչ մեկին չի խանգարի: Թերեւս ճիշտ է ԱՄՆ ներկայիս նախագահը, որը վստահ է, որ ռեփերը, ինչպես եւ նրա տիկինը, ի վերջո իրե՛ն է աջակցելու: Չնայած առանց այդ աջակցության էլ Թրամփի շանսերն առաջիկա ընտրություններում, կարծես թե, բարձր են՝ ոչ թե այն պատճառով, որ նա իրեն հրաշալի է դրսեւորել որպես երկրի ղեկավար, պարզապես նրա մրցակից Ջո Բայդենի խարիզման է բավականին թույլ:

Եվ խարզիմայի հետ կապված հարց է առաջանում՝ ինչո՞ւ Վլադիմիր Զելենսկին կարող է դառնալ երկրի ղեկավար, իսկ Քանյե Ուեսթը՝ ոչ: Չէ՞ որ ընտրողների ձայները ստանալու համար առաջնայինը հենց խարիզման է՝ ինտելեկտը, փորձը, անգամ քաղաքական համակարգի առանձնահատկություններն առանձնապես նշանակություն չունեն:
Հա, մոռացա՝ կարեւոր է նաեւ ծրագիրը: Քանյեն, օրինակ, որպես Միացյալ Նահանգների կառավարման մոդել է առաջարկում Վականդու թագավորության օրինակը՝ «Սեւ հովազ» մարտաֆիլմից: Նա նաեւ հայտարարել է, որ պատվաստումները «Սատանայի խարան են»: Եթե ռեփերը Հայաստանում առաջադրվեր, մեկից մեկ ընտրված էր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Armen says:

    Ամերիկյան բոլոր լրատվամիջոցների հարցւմները ցւյց են տալիս վոր Թրամփը պարտվւմ է 2020 ընտրւթյւններւմ։ Շատերը կանԽատեսւմ են “կապւյտ (դեմոկրատական) ալեկոծւթյւն” անգամ “ցւնամի” վորի հետեվանքով դեմոկրատները նայեվ կւնենան մեծամասնւթյւն սենատւմ։

    Տես: https://www.realclearpolitics.com/epolls/latest_polls/elections/
    https://www.realclearpolitics.com/

  2. Alfred says:

    Պարոն Աբրահամյան, ձեր հարցազրույցները հյուրերի հետ շատ հետաքրքիր են։ Կարծում եմ Ռոբերտ Քոչարյանի հետ էլ հետաքրքիր կստացվի

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31