Լրահոս
Օրվա լրահոսը

Սփիւռքի տարածքին, հայ-թաթարական այս մանր բախումներն ալ պիտի աւարտին ազերիներու անփառունակ պարտութեամբ. «Հայրենիք»

Օգոստոս 01,2020 10:20

Հայոց պատմութեան արիւնաթաթախ էջերուն մէջ, բազմիցս արձանագրուած են հայ-թաթարական (այժմ` ազերիական) ճակատումները. զանոնք կարելի է բնութագրել, ըստ օրուան տուեալ պայմաններուն, իբրեւ ընդհարում, բախում, կռիւ եւ մինչեւ իսկ պատերազմ:

Պատմութիւնը զարմանալիօրէն ինքզինք կը կրկնէ: Աւելի քան հարիւր տարի առաջ, թաթարները, այսինքն ազերիները, շարունակ օգնութիւն կ՛ակնկալէին սուլթանական ու «երիտ-թրքական» Թուրքիայէն եւ անհամբերութեամբ կը սպասէին, որ ան գործի լծէր իր հակահայ քարոզչական եւ ոճրային-քաղաքական փորձառութիւնը, առանց զլանալու զինու աջակցութիւնը: Այսօ՛ր ալ, դար մը ետք, Էրտողանի համաթուրանական մեքենան, կարելի բոլոր միջոցներով՝ քարոզչութեամբ, միացեալ ռազմափորձերով եւ քաղաքական-դիւանագիտական «սարդոստայն»-ով, թիկունք կը կանգնի Ալիեւի Պաքուին:

Յստակ է, թէ ազերի-թուրք ցուցարարը ըստ էութեան վարձկան է եւ կը վարձատրուի նիւթապէս, գումարներ կը ստանայ պաստառ բարձրացնելու, ցոյցի ուղղուելու եւ գաղտնաբար հայկական դպրոց-կեդրոններ մուտք գործելով՝ անճոռնի եւ անվայել «կրաֆիթի»-ներ արձանագրելու համար, մինչդեռ անդին, հայորդին, իր օրավարձքէն իսկ զրկուելու գնով, կը կատարէ իր պարտականութիւնը՝ պաշտպանելու համար իր ազգային թէ պետական կառոյցները, պատրաստ է նաեւ Հայաստանի ու Արցախի սահմանային գօտին փութալու՝ թիկունք կանգնելու համար մեր քաջարի բանակին:

Կասկած պէտք չէ ունենանք, որ Սփիւռքի տարածքին, հայ-թաթարական այս մանր բախումներն ալ, Տաւուշէն եւ Արցախէն մղոններ հեռու, պիտի աւարտին ազերիներու անփառունակ պարտութեամբ:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31