ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանի Հանրապետությունում 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի զորավարժարաններում սկսվել են գումարտակային տակտիկական մասշտաբային զորավարժությունները։ Ստուգվել է նաև Աստրախանի մարզի ռազմական օբյեկտների պատրաստվածությունը հատուկ զորավարժություններին։ ՌԴ ՀՌՕ օպերատիվ-տակտիկական ավիացիան ապահովում է նաև 102-րդ բազայի հրաձգային ստորաբաժանումների զորավարժությունները։
Կարծում եմ թուրք-ադրբեջանական ծավալուն զորավարժությունները Ադրբեջանի վրա՝ ռազմաքաղաքական իմաստով «թանկ են նստելու»։
Թուրքիային, նմանատիպ ագրեսիվ ամբիցիաներով, «հրավիրել տարածաշրջան»՝ուղղակի չէր կարելի։
Կարդացեք նաև
Մեր անադեկվատ քաղաքական իշխանություններից հույսեր չկան, բայց ռուս-իրանական կենսական շահերի տիրույթում, թուրք-ադրբեջանական ռազմա-վարժական համատեղ մեյմունություններն անկասկած ռազմաքաղաքական վատ հետևանքներ ունենալու են»։