«83 տարեկան անձնավորությունը, գիտեք, մի քիչ էլ շեղվածություն է ունենում եւ այլն: Խանդի հողի վրա, իբր հարսը համագյուղացու հետ է, վերջինս էլ 60 անց է, բացառված է, նման բան չկա»,- Aravot.am-ին ասաց Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը՝ անդրադառնալով նախօրեին իրենց համայնքի 83 ամյա բնակչի կողմից համագյուղացու ուղղությամբ արձակած կրակոցին:
Գյուղապետի խոսքով, 83 ամյա տղամարդը ոչ թե համագյուղացու վրա է կրակել, այլ՝ օդ. «Իրենց տան մոտով անցնող մայրուղու հարակից տարածքում է կրակել: Տղան խոպանում է, հարսն էլ 40 անց կին է, էդպես խանդել է, բայց իրականում նման բան չկա, նամուսով, կարգին ընտանիք են, թե ինչ է մտել ուղեղի մեջ, չգիտեմ: Այդ վաթսուն անց տղամարդն էլ է ընտանիքի տեր, թոռների տեր մարդ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ