Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսական Փալոն. «Սա սկիզբ է շատ ավելի ընդարձակ հարաբերությունների». «Ամերիկայի ձայն»

Հուլիս 31,2020 23:33

«Ամերիկայի ձայն».

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբն ու ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը հուլիսի 31-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Արարողությունն ընթացավ միաժամանակ մի կողմից Հայաստանի, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում երկրների դեսպանների մասնակցությամբ: Վաշինգտոն-Երևան ուղիղ տեսակապի միջոցով ընթացած արարողության ընթացքում հայ և ամերիկացի օրենսդիրները ստորագրեցին փաստաթուղթը:

«Սա սկիզբ է շատ ավելի ընդարձակ հարաբերությունների ոչ միայն ՀՀ և ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբերի, այլև ընդհանուր խորհրդարանների և երկրների միջև»,- նշել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնը:

«Այս փոխըմբռնման հուշագրով մենք վերահաստատում ենք ԱՄՆ- Հայաստան գործընկերության ամրապնդման կարևորությունը 2019 թվականի սկզբին մեկնարկած ռազմավարական գործընկերության շրջանակներում, որը երկկողմ համագործակցության նոր որակի վկայությունն է»,- հայտարարեց ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցը, ով գլխավորում է Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը:

Ամերիկյան կողմից հուշագիրը ստորագրած հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնն իր խոսքում նշել է, որ այս նախաձեռնությունը ստացել է ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական հայկական հանձնախմբի միաձայն աջակցությունը: Նա շեշտում է՝ թավշյա հեղափոխությունից հետո երկրում մեծացել է Հայաստանի խորհրդարանի դերը նախկին ժամանակների հետ համեմատած՝ արձանագրելով, որ հուշագիրն այս մի քանի տարիների օրենսդրական բարեկամական երկու խմբերի միջև մշտական կապի, փոխադարձ այցելությունների ու շփումների արդյունք է: Ժողովրդավարական համակարգում չափազանց կարևոր է խորհրդարանի էական դերը, ասում է կոնգրեսականը:

«Այս տարիների երես առ երես, տեսակապով, թե անմիջական շփումները և ձևավորված հարաբերությունները հնարավոր դարձրեցին այս հուշագրի ստորագրումը»,- նշում է կոնգրեսական Փալոնը:

Միջոցառման ընթացքում կողմերը հանձն առան շարունակել ամրապնդել բարեկամական կապերը, խորացնել համագործակցությունն ու երկրների միջև հարաբերությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031