ՀՀ նախագահի աշխատակազմը մի քանի օր առաջ դիմել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանին՝ իր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Հովհաննիսյանը։
«Հանրապետության նախագահի աշխատակազմից ինձ մի քանի օր առաջ երկու անգամ հարցրին, թե նախագահը կարո՞ղ է նորից քննարկել իմ թեկնածությունն առաջադրելու հարցը։ Ես երկու անգամ մերժել եմ իմ թեկնածության առաջադրումը, որովհետեւ երեք դատավորների պաշտոնավարման դադարեցումը համարում եմ հակասահմանադրական, ուստի չեմ կարող ինձ թույլ տալ առաջադրվել հակասահմանադրական եղանակով թափուր մնացած տեղի համար»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը 2019թ. առաջադրել էր իրավագիտության դոկտոր, Գերմանիայում ապրող ու աշխատող Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում, սակայն ԱԺ–ում Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվել էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում