Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջև

Հուլիս 31,2020 21:55

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի միջև:

Նշանավորելով Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև պաշտոնական հարաբերությունների հաստատման 100-ամյակը՝ հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամական խումբը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի հետ համատեղ, 2019թ․-ի նոյեմբերին որոշում կայացրեց նշաձող բարձրացնել երկու օրենսդիրների համագործակցության համար։ Այս փոխըմբռնման հուշագրով մենք վերահաստատում ենք ԱՄՆ–Հայաստան գործընկերության ամրապնդման կարևորությունը 2019թ. սկզբին մեկնարկած Ռազմավարական երկխոսության շրջանակներում, որը երկկողմ համագործակցության նոր որակի վկայությունն է։ Հուշագիրը նաև ամրագրում է այն արժեքային հենքը, որը երկուստեք կարևորվում է հարաբերությունների հետագա զարգացման և խորացման տեսանկյունից։

Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ այս վերջին երկու տարիների ընթացքում առանձնակի կերպով ԱՄՆ-ում ուշադրություն են հրավիրել ՀՀ-ում ժողովրդավարացման գործընթացների նկատմամբ և իրենց զորակցությունն են հայտնել այդ պրոցեսների անբեկանելիությանը աջակցելու համար թե՛ բանաձևերի, թե՛ հանրային ելույթների և թե՛ այլ նախաձեռնությունների միջոցով։

Միևնույն ժամանակ մեզ համար անչափ արժեքավոր է մեր գործընկեր կոնգրեսականների՝ հայ ժողովրդի նկատմամբ մեծ նվիրվածությունը և բարեկամությունը, որն, իհարկե, խարսխվում է ընդհանուր արժեքների, մարդասիրության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության վրա։

Մենք նաև կիսում ենք երկու պետությունների օրենսդիր մարմինների միջև խորհրդատվական հանձնաժողով ստեղծելու հեռահար մտադրությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը միտված կլինի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերհանմանը՝ ԱՄՆ և ՀՀ միջև համագործակցության ամրապնդման նպատակով։

Հայ-ամերիկյան բարեկամական խմբի անունից իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերի հանձնախմբի կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնին, Ջեքի Սփիրին, Գաս Բիլիրակիսին, Ադամ Շիֆին և մյուս գործընկերներին՝ այս ընթացքում ակտիվ համագործակցության և անվերապահ աջակցության համար։

Հատուկ շնորհակալություն նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ինչպես նաև Ազգային ժողովրդավարության ինստիտուտին (NDI) աջակցության և հանդիպումը կազմակերպելու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031