Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասելիք կա, որ ՌԴ-ն էլ պետք է նույնն անի ՀՀ-ի համար, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանի, բայց ՌԴ-ի համար դա ընդունելի չէ». Ավատկով

Հուլիս 31,2020 18:50

«Թուրքիայի գործողությունները պետք է դիտարկել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային մասշտաբի պետություն դառնալու ձգտման շրջանակում: Մյուս կողմից, Թուրքիան չի հրաժարվել եւ չի հրաժարվելու այն մտքից, որ Ադրբեջանի համար ինքը եղբայրական պետություն է, որից ինքը հրաժարվելու ոչ միայն Հարավային Կովկասի շրջանակում, այլեւ հետսովետական տարածքում»,-«Հոդված 3» մամուլի ակումբի կազմակերպած՝ «Հարավային Կովկասը հայ-ադրբեջանական մարտերից հետո. Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության սահմանները» թեմայով տեսաքննարկման ժամանակ այսօր ասաց Ռուսաստանի «Արևելագիտական հետազոտությունների, միջազգային հարաբերությունների և հրապարակային դիվանագիտության կենտրոնի» տնօրեն, թուրքագետ Վլադիմիր Ավատկովը`անդրադառնալով տավուշյան էսկալացիայի արդյունքում Ռուսաստանի եւ Թուրքիայի մոտեցումներին:

https://www.facebook.com/article3club/videos/2916864965091807

Նրա բնորոշմամբ՝ Ռուսաստանն ավելի մեծ ակտիվություն պետք է ցուցաբերի Հարավային Կովկասում իր դերն ամրապնդելու համար, սակայն Ռուսաստանը, ի տարբերություն Թուրքիայի, երբեք չի հայտարարել, որ արցախյան հակամարտության կողմ է. «Իսկ Թուրքիան հստակ է հայտարարել, որ ինքը հակամարտության կողմ է: Հասկանում եմ հայ գործընկերներիս սպասելիքը, որ Ռուսաստանն էլ պետք է նման հայտարարություն անի Հայաստանի համար, ինչպես Թուրքիան՝ Ադրբեջանի, սակայն Ռուսաստանի համար դա ընդունելի չէ, որովհետեւ ինքը փորձել եւ փորձում է հանդես գալ հակամարտությունը կարգավորողի դիրքերից: Ռուսաստանը չի եղել հակամարտության կողմ եւ չի վարվել այնպես, ինչպես Թուրքիան, բայց Լավրովի ելույթով հստակ հասկացրել է՝ թույլ չի տա ռազմական գործողությունների իրականացում»:

Վլադիմիր Ավատկովը կարծում է, որ արցախյան հակամարտության կարգավորված չլինելն առաջիկայում ավելացնելու է ռազմական գործողությունների վտանգը. «Զուգահեռ, Ադրբեջանի վրա ավելի շատ է ազդում Թուրքիան, իսկ Հայաստանի վրա, ցավոք, նկատում ենք ԱՄՆ-ի ազդեցության աճ: Ռուսաստանը փորձում է հանդես գալ կոնֆլիկտը բացառողի դերից, բայց շատ բան է կախված կողմերից: Ռուսաստանն այս ընթացքում հետամուտ է եղել կայունության հաստատմանը: Թեեւ պատմության ընթացքում Թուրքիայի հետ մենք հակասություններ ենք ունեցել, բայց կարողացել են շատ հարցեր հարթել եւ լուծել՝ ծավալելով Թուրքիայի հետ տնտեսական եւ անվտանգային գործակցություն: Դա վիճելի է եւ հարցեր է առաջացնում, բայց մենք դա հաղթահարեցինք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031