Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորշ գայլերի» հրամանատարի ղեկավարած զորքերը պաշտպանում էին Աղդամի շրջանը, որը նա հանձնեց հայերին 1993-ի ամռանը. էստոնացի լրագրողը՝ Ադրբեջանի ապագա վարչապետի հետ հանդիպման մասին

Հուլիս 31,2020 18:03

Հայտնի էստոնացի լրագրող Աինար Ռուուսսաարը երկրի խոշորագույն թերթերից մեկում` Eesti Päevaleht-ում հրապարակված իր խմբագրական հոդվածում պատմել է 1990թ․ Աղդամ իր այցի և այնտեղ «գորշ գայլերի»,
գնդապետ Սուրաթ Հուսեյնովի (հետագայում՝ Ադրբեջանի վարչապետ) հետ հանդիպման մասին։

Մարտերը, որոնք կրկին սկսել են ցնցել Հարավային Կովկասը, առաջնային տեղ չեն զբաղեցնում ամենօրյա լուրերում: Այնուամենայնիվ, Հայաստանն ու Ադրբեջանը նորից զենքերը պարզել են միմյանց վրա, ինչի արդյունքում նախորդ շաբաթ կողմերը մոտ երկու տասնյակ զոհ ունեցան սա ավելին է, քան վերջին տասնամյակներում երկու երկրներում գրանցված ցանկացած վիրուսային հիվանդությունից մահացածների թիվը (մինչ Covid-ը): Կովկասում հարևանների միջև դեռևս չլուծված արյունալի այս հակամարտությունը մեկն է այն բազմաթիվ օրինակներից, որոնք հայտնի են պատմությանը աշխարհի տարբեր մասերում՝ հազարամյակներ շարունակ:

ԲաքուԱղդամ, 1990
30 տարի առաջ, ուշ երեկոյան, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում չորս վագոններով մի գնացք սպասում էր Լեռնային Ղարաբաղի ծայրամասում գտնվող քաղաքից մեկնելուն: Գնացքի պատուհանները ջարդված էին փամփուշտների հարվածներից, իսկ չորս վագոն ունեցող գնացքը տեղափոխում էր վեց վագոնի չափ մարդկանց, որոնք մայրաքաղաքից ուղևորվում էին առաջնագծում տեղակայված այդ քաղաքը: Նրանց մեջ կային կերակրող մայրեր, տարեցներ և զինվորական անձնակազմ:

Երբ բարձրացա այդ գիշերային մարդատար գնացքը, հինգ բան գիտեի: Նախ և առաջ, գիտեի միայն ուղղությունը՝ Աղդամ, դատելով այն էժանագին սպիրտային գինուց, որը գարշելի համ ուներ: Այն Տարտուում ուսանողները գնում էին կրթաթոշակի վճարումից մեկ շաբաթ առաջ: Երկրորդ, ես նախկինում լուսաբանել էի կովկասցիների միջև կռիվներ, և ինձ համարում էի բավականին պատրաստ պաշտպանել ինքս ինձ այն էմոցիաներից, որոնց հյուսիսցիները սովորաբար պատրաստ չէին: Երրորդ, ես գիտեի որտեղ թաքնվել և բաշխել մոտս եղած ամբողջ գումարը: Չորրորդ բանը, որ ես գիտեի՝ այն էր, որ ամենավտանգավորը կարող են լինել հանկարծակի ընկերություն առաջարկող անծանոթները: Հինգերորդ, ես գիտեի՝ ում և ինչքան կաշառել, այսօրվա տերմիններով, եթե հայտնվեի մեծ անախորժության մեջ:

Այդ գիտելիքներն ինձ չօգնեցին 30 տարի առաջ տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմում: Ընդհակառակը, ամեն ինչ այլ կերպ ընթացավ:

Մարդկանցով լի չորս վագոնները ամբողջ գիշեր ընթացքի մեջ էին, փամփուշտներից ծակծկված պատուհաններից բավականաչափ մաքուր օդ չէր հասնում ուղևորներին, և ոչ էլ օդը մաքրվում էր անընդհատ ծխող տղամարդկանց կողմից արտազատվող նիկոտինից: Առավոտյան գնացքը ժամանեց Աղդամ: Կայարանի հետևում երկու տուն էր վառվում, ակներև էր, որ դրանց հրթիռներ էին հարվածել, իսկ քիչ հեռու մի տանկ էր այրվում:

Տեղանքում վխտում էին ադրբեջանցի զինվորականներ, իսկ հեռվում լսվում էին մարտերի ձայներ: Վերջապես երեք զինվորական մոտեցան ինձ՝ փաստաթղթերս ստուգելու, նրանցից մեկն իր աջ ուսից գցած ուներ երկու կալաշնիկով ինքնաձիգ, ձախ ուսից՝ նռնականետ, իսկ գոտուց ամրացված էր վեց նռնակ: «Արևմտյան» լրագրողը նրանց համար շատ հետաքրքիր գտածո էր, այդ իսկ պատճառով ես մի քանի օր անցկացրի նրանց հետ: Մինչև ատամները զինված մարդը ցույց տվեց իր համազգեստին կարված կատաղի ցցված ժանիքներով գայլի տեսքով տարբերանշանը: Սա առանձնացնում էր իրենց զորքերը:

«Գորշ գայլերը»
Գայլի տարբերանշանով մարդկանց համար լրագրողին հյուրընկալելը հաճելի ընդմիջում էր իրենց կռվում: Սկզբի համար, նրանք ինձ պլաստիկ կեղտոտ շշից տեղական գինի առաջարկեցին (զինվորականնե՛րը), որն այնքան էլ վատը չէր ի տարբերություն այն սարսափեցնելու չափ ահավոր «Աղդամ» գինու, որը վաճառում էին Տարտուի խանութներում: Այնուհետև նրանք ինձ տարան քաղաքի ծայրամասը, որտեղ երեք ածխացած մարմիններ ընկած էին հայերի կողմից խփված տանկի մոտ, որոնց կողքին տասնյակ կանայք բարձրաձայն լաց էին լինում: Դա ահավոր տեսարան էր, և ես հասկացա, որ դեռ շատ պետք է բարելավեմ իմ էմոցիոնալ պաշտպանական համակարգը: Այնուհետև «գայլերն» ինձ տարան իրենց հրամանատարին հանդիպելու:

Աղդամի՝ մասամբ ավերված արվարձանում մի տղամարդ բարձրաձայն ելույթ էր ունենում զինվորների խմբի առջև: Հարցազրույց տալու առաջարկիս նա արհամարհական հայացքով պատասխանեց. այդպես ավարտվեց իմ հանդիպումը լեգենդար գնդապետ Սուրաթ Հուսեյնովի հետ:

Նրա ղեկավարած զորքերը պաշտպանում էին Աղդամի շրջանը, որը նա հանձնեց հայերին 1993-ի ամռանը (Աղդամն ընկավ 1993-ի հուլիսի 23-ին): Հուսեյնովը Ադրբեջանի շուկայական մաֆիայի ղեկավարներից էր ԽՍՀՄ փլուզման տարիներին, և, բացի դրանից, նա ֆինանսավորում էր նոր ձևավորվող քաղաքացիական հրոսակախմբերին: Ղարաբաղում և նրա շրջակայքում ջախջախվելուց հետո Հուսեյնովը իր զորքերը թեքեց Բաքվի ուղղությամբ՝ նպատակ ունենալով զենքի միջոցով հեռացնել Ադրբեջանի առաջին ազատ ընտրված նախագահ Աբուլֆազ Էլչիբեյին: Նախագահը, կանխատեսելով հեղաշրջումը, հեռացավ մայրաքաղաքից: Խելացի կովկասյան «աղվեսը»՝ տեղական կոմունիստական նախկին առաջնորդ Հեյդար Ալիևը զբաղեցրեց նրա տեղը՝ վերջ տալով հեղաշրջմանը և նշանակելով Հուսեյնովին որպես վարչապետ: Հուսեյնովի՝ ամբոխի ղեկավարի հատկանիշներով օժտված առաջնորդի կարիերան երկար չտևեց. ակնկալվող պատժից խուսափելու համար Ռուսաստան ժամանակավոր փախուստը նույնպես նրան չփրկեց, և 1999թ. Ադրբեջանի դատարանի կողմից նա դատապարտվեց ցմահ բանտարկության: Միևնույն ժամանակ Իլհամ Ալիևը, երկրի նախագահի որդին, ներում շնորհեց գնդապետ Հուսեյնովին, որն այժմ իր 60 տարեկան հասակում ապրում է Բաքվի մոտ գտնվող երեք հարկանի առանձնատանը: Հնարավոր է՝ նաև թոշակ է ստանում տեղի շուկաներում կարգ ու կանոն պահելու համար:

Կորսված փողերն ու ժամացույցը
«Գորշ գայլերն» ուղեկցեցին ինձ իրենց զորամաս:  Նրան հաճախ էին մարտերի գնում շրջակա անտառապատ լեռները և չէին թույլատրում ինձ միանալ իրենց: Հեռվում լսվում էին կրակոցներ և պայթյունների ձայներ, և երբեմն որոշ պատառոտված ու արյունոտ մարտիկների էին բերվում «գայլեր բազա», իսկ դրան ի հակառակ, ապուրն ու խորովածը անընդհատ եփվում էին: Երրորդ օրը ես հիվանդացա և խնդրեցի, որ ինձ տանեն Աղդամի կայարան:

Նույն երկու բարյացակամ տղաները, որոնց հետ մի քանի օր առաջ էի ծանոթացել, առաջարկեցին ինձ ուղեկցել: Ամայի կիրճում նրանք կանգնեցրին ամենագնաց մեքենան․ ստիպեցին դուրս գալ, լիցքավորեցին ինքնաձիգները, վերցրին գրպանումս եղած գումարն ու թևիս ժամացույցը: Նրանց մտքով չանցավ փող փնտրել վարտիքիս տակ: Այնուհետև նրանք ինձ ընկերաբար տարան Աղդամի կայարան՝ մայրաքաղաք ուղևորվող չորս վագոնանոց ինքնաձիգի գնդակներից ծակծկված գնացքը: Ես ստիպված չեղա տոմս առնել, քանի որ այդ երկուսը իրենց լեզվով անեն ինչ կարգավորեցին մեքենավարի հետ: Սա հաստատեց իմ այն փորձը, որ նոր ընկերները կարող են լինել գողեր և, որ պետք է միշտ անդրավարտիքի տակ պահել փողերի մի մասը:

Բաքվի օդանավակայանում տոմսավաճառի դեմքից հասկացա, որ դեռևս Դոնեցկ-Տալլին չվերթի տոմսեր առկա են, չնայած այն հանգամանքին, որ օդանավակայանում հայտարարում էին, որ դրանք սպառվել են: Ես կրկնակի վճարեցի տոմսի համար և վայրեջք կատարեցի Տալլինում, դրանով իսկ ավարտելով ձեռք բերածս հինգերորդ փորձառությունը: Ինձ թվում էր, որ գնացքով առաջնագիծ հասնելը կլինի միակ այդպիսի փորձն իմ կյանքում: Ցավոք սրտի, այդպես չէր: Մի տարի անց մի ուղևորատար գնացք ինձ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբից հասցրեց Կառլովաց, որն այրվում էր և ջանասիրաբար կրակի տակ էր պահվում սերբիական ուժերի կողմից, երբ գնացքը հասավ կայարան:

Պատերա՞զմ թե հաղորդակցություն
Բոլոր պատմական էթնիկ, կրոնական և տարածքային վեճերը վերջնական առումով փորձության են ենթարկվում պատերազմի, սպառնալիքի կամ էլ հաղորդակցության հմտությունների միջոցով: Պատերազմելուց բոլորը պնդում են, որ պետք է բանակցել, սակայն հետո այնպիսի նախապայմաններ են առաջ քաշում, որոնք մյուս կողմը չի կարող իրագործել: Ներկայում Ադրբեջանը պնդում է, որ գազի և նավթի մատակարարումները դեպի Եվրոպա կարող են ընդհատվել վերսկսված պատերազմի պատճառով, Հայաստանն էլ իր հերթին Եվրոպային նախազգուշացնում է, որ ադրբեջանցիները կարող են հարվածել Մեծամորի ատոմակայանին:

30 տարվա վաղեմության մարտական ՄԻ-24 ուղղաթիռները  փոխարինվել են ԱԹՍներով
Հարավային Կովկասում ընթացող պատերազմը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղից: 30 տարվա պատմություն ունեցող, հնացած ՄԻ-24-ին փոխարինելու են եկել ԱԹՍ-ները, հակառակորդ հաքերները երկու կողմերից բազմաթիվ կիբերհարձակումներ են անում միմյանց վրա: ԱՄՆ-ն, Եվրոպական միությունը և Ռուսաստանը զսպվածության կոչ են անում պատմական հակառակորդներին և հրավիրում բանակցությունների սեղանի շուրջ: Փաստն այն է, որ վերսկսված պատերազմում տասնյակ զոհեր կան՝ ներառյալ 76-ամյա Ազիզ Ազիզովը, ով ապրում էր Աղդամում և հայկական զինված ուժերի կրտսեր սերժանտ Սոս Էլբակյանը:

Ո՞ւմ ձեռքում են այս բազմադարյա հակամարտության բանալիները:

Աինար Ռուուսսաարը եղել է  BNS, ERR and Postimees ամսագրերի լրագրող, այժմ հանդիսանում է Kohtla-Järve Gymnasium-ի դասախոս: Ամսական երկու անգամ նա համեմատում է անցյալի և ներկայի իրադարձությունները LP-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031