Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խորհուրդ եմ տալիս տղամարդկություն ունենա մեր իրավապահ համակարգը». Վանեցյանն արձագանքում է ԱԱԾ-ին

Հուլիս 31,2020 17:27

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է այն լուրերը, որ ինքը 10 մլն պարգեւավճար է իրեն տվել՝ ԱԱԾ ղեկավարի պաշտոնում աշխատելիս: Նա ասաց, որ 2 մլն պարգեւատրում է ստացել ու այդ երկու միլիոնն էլ փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Ավելին՝ աշխատանքից դուրս գալուց հետո եւս, նրա խոսքով՝ 1 մլն դրամ է փոխանցել այդ հիմնադրամին:

Ինչպես հայտնի է, Վանեցյանին այսօր ԱԱԾ էին կանչել՝ ԱԱԾ նախին աշխատակիցներից մեկին աշխատանքի վերականգնելու հետ կապված բացատրություններ տալու: ԱԱԾ-ն այս առնչությամբ հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշել էր, որ «հիշյալ անձի պաշտոնավարման արդյունքում պետությանը պատճառված որևէ վնաս չի վերականգնվել»:

Այս առնչությամբ Վանեցյանն ասաց. «Ակնկալում եմ ԱԱԾ-ի պաշտոնական պարզաբանումը՝ իմ ունեցած տվյալներով, այդ անձի, իսկ այդ անձը եղել է մի ստորաբաժանման ղեկավար, այդ ստորաբաժանման աշխատանքի արդյունքում իր նշանակված օրվանից մինչ օրս հարուցվել է շուրջ 30 եւ ավելի քրեական գործ, որի արդյունքում վերականգնվել են մի քանի հարյուր մլն դրամի գումարներ, իսկ կոնկրետ մեկ գործով հաստատվել է 106 մլն դոլարի չարաշահում: Այդ 106 մլն դոլարանոց գործի անունը ես չեմ ուզում տալ: Խորհուրդ եմ տալիս տղամարդկություն ունենա մեր իրավապահ համակարգը եւ ասի, թե այդ արժանապատիվ սպայի, պրոֆեսիոնալ աշխատակցի գործունեության ընթացքում ինչ դրական արդյունք է ունեցել ԱԱԾ-ն եւ ի դեմս ԱԱԾ-ի՝ Հայաստան Հանրապետությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031