Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունը թարմացրել է ցուցակը. Վրաստանը կրկին ներառվել է սահմանները բացելու համար անվտանգ երկրների շարքում

Հուլիս 31,2020 15:06

Եվրամիությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց միջոցով եվրոպական պետությունները կարող են բացել արտաքին սահմանները:  Ցանկում տարածաշրջանի երկրներից ընդգրկված է միայն Վրաստանը, որը շարունակում է անվտանգ երկիր համարվել համաճարակաբանական առումով: Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հաղորդագրության մեջ:

Եվրամիությունն առաջարկում է հուլիսի 1-ից սահմանները բացել Ավստրալիայի, Կանադայի, Վրաստանի, Ճապոնիայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Թունիսի և Ուրուգվայի քաղաքացիների համար:

Առաջարկվում է նաև ԵՄ անդամ երկրների սահմանները բացել Չինաստանի քաղաքացիների համար այն դեպքում, երբ Պեկինը նման որոշում կկայացնի եվրոպացիների համար:

Հաղորդագրության համաձայն՝ ցուցակը վերանայվելու է և պարբերաբար թարմացվելու է՝ համաճարակային իրավիճակից ելնելով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031