Լրահոս
Օրվա լրահոսը

Մուշեղ Շուշանյան․ Կառավարությունը իր իրական դեմքը բացահայտում է ժողովրդի առաջ

Հուլիս 31,2020 13:19

«Սահմանադրական դատարանի թեման վաղուց անձամբ ինձ համար շատ անհետաքրքիր է դարձել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մուշեղ Շուշանյանը։

Նա անհեթեթ և աբսուրս է համարում կառավարության առաջադրած թեկնածուի հետ կապված քննարկումները․ «Եթե կառավարությունը նման թեկնածու է առաջադրում, կարծում եմ՝ լավ նորություն է, որովհետև կառավարությունը իր իրական դեմքը, ըստ էության բացահայտում է հանրության, ժողովրդի առաջ։ Այստեղ չեմ ուզում թեկնածուի մասին շատ բան ասել, առհասարակ նման ցանկություն չունեմ, բայց պարզ է՝ եթե  Սահմանադրական դատարանը նախկիններից մաքրելու համար երկար ժամանակ իբր պայքար էր մղվում, իրականում դա պայքար չէր, պայքարի իմիտացիա էր Սահմանադրական դատարանը նախկիններից ազատելու, նոր արդար, անկախ Սահմանադրական դատարան ձևավորելու համար։ Եվ հանկարծ առաջադրվում է մի թեկնածու, որի հայրը 2008-2009 թվականներին Մարտի 1-ի գործով դատական համակարգից եղել է քաղաքական հետապնդումների կուրացիան իրականացնող անձը, խոսքը Դավիթ Ավետիսյանի մասին է, որը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն էր։ Եվ նրա որդուն են առաջադրում որպես թեկնածու, կարծում եմ՝ այստեղ մեկնաբանություններն ավելորդ են, այստեղ ասելու բան չկա»։

Մուշեղ Շուշանյանը կարծում է, որ իշխանությունը պարզապես ցանկություն չունի «մաքրելու» Սահմանադրական դատարանը․ «Վարչապետ Փաշինյանը եկել է իշխանության, իմ խորին համոզմամբ, նախկինների հետ պայմանավորվածությունների արդյունքում, կոնկրետ պարտավորություններ է ստանձնել, և այդ պարտավորություններից մեկն եղել է առկա հանցավոր համակարգը սրբորեն պահպանելը, որը նա կատարում է մինչ օրս»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031