Լրահոս
Օրվա լրահոսը

«Նովաթել» ընկերությունը մտադիր է ձեռք բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն

Հուլիս 31,2020 13:06

«ՆՈՎԱԹԵԼ» ընկերությունը հայտնում է իր լրջագույն ցանկությունը ձեռք բերելու «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ 100 տոկոս բաժնեմասը։

Իր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «ՆՈՎԱԹԵԼ» ընկերությունը հանգել է այն եզրակացության,  որ Հայաստանի Հանրապետությունում շատ կարևոր է զարգացնել հեռահաղորդակցության հետևյալ ուղղությունները՝ առանձնահատուկ ուշադրության արժանացնելով սահմանամերձ շրջանների և գյուղական համայնքների կապի որակի բարձրացմանը․

  1. Շարժական կապի ծառայություններ
  2. Հանրային ամրակցված հեռախոսակապի ծառայություններ
  3. Ամրակցված լայնաշերտ հասանելիությամբ մանրածախ ինտերնետ ծառայություններ
  4. Ամրակցված լայնաշերտ հասանելիությամբ մեծածախ ինտերնետ ծառայություններ
  5. Հեռուստատեսության վերահեռարձակման ծառայություններ
  6. Զանգերի վերջնավորման ծառայություններ

Ընկերությունը բարձր է գնահատում «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում ներկայումս աշխատող ինժեներատեխնիկական և սպասարկող անձնակազմի բարձր որակավորումը և հայտնում իր պատրաստականությունը բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում իրականացնել ընկերության արդյունավետ կառավարում։ Գերակա կհամարվի բաժանորդների թվի աճը և կապի որակի բարելավումը ներդրումային ծրագրերի շրջանակներում։

Իր ներդրումային ծրագիրը «ՆՈՎԱԹԵԼ»-ը կներկայացնի առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում։

Ընկերության մասին․ «ՆՈՎԱԹԵԼ» -ի լիազոր ներկայացուցիչները աշխատանքի հսկայական փորձ ունեն հեռահաղորդակցության ոլորտում հեղինակավոր միջազգային ընկերությունների հետ, որոնք գործունեություն են ծավալում մի շարք երկրներում, համագործակցելու և ծրագրեր իրականացնելու ասպարեզում։

«ՆՈՎԱԹԵԼ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031