Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը 7 պայման է ներկայացրել, որոնք Բաքվի համար ընդունելի չեն. Ալիև

Հուլիս 31,2020 12:34

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է Արցախի հիմնահարցին: Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը, Ալիևը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 7 պայման է առաջ քաշել, որոնցից ոչ մեկը պաշտոնական Բաքվի համար ընդունելի չէ:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Երևանի պահանջներից մեկն այն է, որ պաշտոնական Բաքուն բանակցություններ վարի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ: «Դա անհնար է: Բազմիցս ենք այդ մասին հայտարարել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի… Եթե Հայաստանը խիզախություն ունի, թող ճանաչի ԼՂՀ-ն»,-ասել է նա:

Ալիևը նաև ասել է, որ Հայաստանն իբրև թե «ոչնչացնում է» բանակցային գործընթացը և փորձում փոխել բանակցությունների ձևաչափը: «Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև: Դա ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահների բացահայտ դիրքորոշումն է»,-հավելել է նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության և ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031