Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխանության որեւէ ազդեցությունը զրո է». դատավոր Մեսրոպ Մակյան

Հուլիս 31,2020 12:09

«Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում՝ իշխանության, իշխանության թեւի որեւէ ազդեցությունը զրո է: Ամենայն լրջությամբ եմ ասում, բացարձակ չկա որեւէ միջամտություն»,-դատավորների ընդհանուր ժողովից առաջ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը՝ անդրադառնալով հարցին, թե այսօր դատական համակարգի վրա արդյոք կա՞ իշխանության ազդեցությունը:

«Դատավորները վակուումում չեն ապրում, նրանք սովորական մարդիկ են, տնից գնում են աշխատանքի եւ հակառակը: Հանրային ճնշումներ, մամուլի հրապարակումներ կարող են լինել, եւ դատավորը գուցե տեսնի, ինչ-որ եզրահանգումներ անի, բայց ամեն դատավորի ներքին քաջության եւ քաղաքացիական խիզախության հետ է կապված անկախ որոշումների կայացումը»,-համոզմունք հայտնեց Մակյանը:

Նրա նշեց՝ անձամբ չի արձանագրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում որեւէ վատ ազդակ ուղարկի դատական համակարգին. «Կարծում եմ՝ դրական առումով դատական համակարգը բավականին փոխվել է եւ խոսքը միայն վերջին մեկ տարվա մասին չէ: Չենք կարող պնդել, թե դատարանն այսօր ՀՀ-ում նույնն է, ինչ 2000թ.-ին կամ 2018թ.-ին: Դատական համակարգն ամեն օր է դեպի առողջացում եւ անկախացում գնում, որի համար ես շատ ուրախ եմ»:

Հարցին՝ «այդ առողջացումն իշխանության փոփոխության հե՞տ է կապված», Մեսրոպ Մակյանը պատասխանեց. «Բնականաբար, իշխանությունից ազդակներ կան եւ դրանք թաքցված չեն՝ դատական իշխանությունն առավել անկախ պետք է լինի իշխանության մյուս թեւերից: Դատական համակարգը քայլում է երկրի զարգացմանը զուգահեռ եւ ազդակները տեսնում է, բայց դա ոչ թե միջամտություն է, այլ քաղաքական իշխանության որգեդրած ուղենիշ առ այն, որ դատական համակարգը եւս պետք է համահունչ լինի երկրում տեղի ունեցած փոփոխություններին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031