Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրա­կա­նու­թյան ծրագ­րի շր­ջա­նառ­վող նա­խա­գի­ծը պի­տի ուղ­ղա­կի մերժ­վի ու գր­վի նո­րը». Աելի­տա Դոլուխա­նյան. «Ի­րա­տե­ս»

Հուլիս 31,2020 11:41

«Ի­րա­տե­սի» հյու­րը բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, ՀՀ ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ, Հա­յաս­տա­նի պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան հա­մալ­սա­րա­նի հայ հին և միջ­նա­գա­րյան գրա­կա­նու­թյան և նրա դա­սա­վանդ­ման մե­թո­դի­կա­յի ամ­բիո­նի վա­րիչ ԱԵԼԻ­ՏԱ ԴՈԼՈՒԽԱ­ՆՅԱՆՆ է:

Մեր զրույ­ցը վե­րա­բե­րում է «Հայ գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­ման ՀՀ ԿԳՄՍՆ-ի ա­ռա­ջար­կած նոր ծրագ­րի շուրջ բարձ­րա­ցած աղ­մու­կին և նպա­տակ ու­նի հան­րու­թյա­նը լսե­լի դարձ­նե­լու վաս­տա­կա­շատ գիտ­նա­կա­նի տե­սա­կե­տը:

Տի­կին Դո­լու­խա­նյան, ՀՀ ԿԳՄՍՆն նա­խա­տե­սում է փո­փո­խու­թյուն­ներ մտց­նել գրա­կա­նու­թյան դա­սա­վանդ­ման հան­րակր­թա­կան ծրագ­րում, և այդ ծրա­գի­րը, մեղմ ա­սած, վր­դո­վել է մաս­նա­գետ­նե­րի ան­դոր­րը: Ի՞նչ փաս­տարկ­ներ ու­նեք՝ այդ վր­դով­մուն­քը հիմ­նա­վո­րե­լու հա­մար:

-Գրա­կա­նու­թյան դպ­րո­ցա­կան նոր ծրա­գի­րը և չա­փո­րո­շիչ­նե­րը, ո­րոնց հե­ղի­նա­կը Թա­մար Ա­լեք­սա­նյանն է, բա­ցար­ձակ ա­նըն­դու­նե­լի են։ Նախ՝ եր­բեք չի կա­րե­լի ա­ռար­կա­յի ան­վա­նու­մից հա­նել «հայ» բա­ռը։ Ինձ ծա­նոթ են քա­ղա­քա­կիրթ եր­կր­նե­րի ազ­գա­յին դպ­րոց­նե­րի գրա­կա­նու­թյան դա­սագր­քե­րը, և դրանց վրա գր­ված է՝ ֆրան­սիա­կան, ռու­սա­կան, ի­տա­լա­կան, գեր­մա­նա­կան, իս­պա­նա­կան և այլն։ Ե­թե ու­զում են, որ հայ դպ­րո­ցա­կանն ի­մա­նա այլ ժո­ղո­վուրդ­նե­րի գրա­կա­նու­թյուն, շատ լավ է։ Թող դրա հա­մար ա­վե­լաց­նեն նոր ժա­մեր և մտց­նեն «Ար­տա­սահ­մա­նյան գրա­կա­նու­թյուն» ա­ռար­կան։ Ընտ­րեն ա­վե­լի ճիշտ հե­ղի­նակ­ներ ու գոր­ծեր, ոչ թե ա­շա­կեր­տին դժ­վար հաս­կա­նա­լի միս­տիկ Կաֆ­կա կամ Հյու­գո­յի «Ինն­սու­նե­րե­քը», ո­րը ճիշտ ըն­կա­լե­լու հա­մար հար­կա­վոր են ա­վե­լի հա­սուն ու­ղեղ ու գի­տե­լիք­ներ։ Հո­շոտ­ված է հատ­կա­պես Մաշ­տո­ցից մինչև Խ. Ա­բո­վյա­նը նե­րա­ռող բա­ժի­նը։ Մով­սես Խո­րե­նա­ցին, Գրի­գոր Նա­րե­կա­ցին, Ներ­սես Շնոր­հա­լին, հայ ա­ռա­կա­գիր­նե­րը, Քու­չա­կի հան­ճա­րեղ հայ­րեն­նե­րը, Սա­յաթ-Նո­վան, Խ. Ա­բո­վյա­նը գո­յու­թյուն չու­նեն ա­վագ դպ­րո­ցում։ Դրանք հան­ճա­րեղ, ազ­գա­պահ­պան գրող­ներ են՝ բազ­միցս գնա­հատ­ված ու փա­ռա­բան­ված օ­տար­նե­րի կող­մից։ Վե­րո­հի­շյալ գրող­նե­րի մա­սին օ­տար­նե­րը գրել են բազ­մա­թիվ ստ­վա­րա­ծա­վալ ու­սում­նա­սի­րու­թյուն­ներ ֆրան­սե­րեն, անգ­լե­րեն, ռու­սե­րեն, ի­տա­լե­րեն, գեր­մա­նե­րեն ու այլ լե­զու­նե­րով։ Օքս­ֆոր­դի հա­մալ­սա­րա­նի հայտ­նի պրո­ֆե­սոր Չառլզ Դաու­սե­թը «Սա­յաթ-Նո­վա» մե­նագ­րու­թյան մեջ (1997 թ., 550 էջ) Սա­յաթ-Նո­վա­յի խա­ղե­րը հա­մա­րում է նույն­քան հան­ճա­րեղ, որ­քան Շեքս­պի­րի սո­նետ­նե­րը։ 1932-ին Փա­րի­զում լույս տե­սած «Փոք­րիկ Լա­ռու­սում», ո­րը ֆրան­սիա­կան ա­կա­դե­միա­յի հան­րա­գի­տա­րանն է, Խո­րե­նա­ցուն ա­ռան­ձին հոդ­ված է նվիր­վել՝ նրան ան­վա­նե­լով Հա­յոց Հե­րո­դո­տոս։ Խո­րե­նա­ցու «Հա­յոց պատ­մու­թյու­նը» ազ­գա­յին կա­տա­րյալ, վեր­ժա­մա­նա­կյա ծրա­գիր է՝ ուղղ­ված ա­մեն նոր ե­կող սերն­դի, ո­րում խս­տո­րեն զգու­շաց­վում է, որ ա­շա­կերտ­նե­րը, նաև ու­սու­ցիչ­նե­րը տգետ չպի­տի լի­նեն, այ­լա­պես Հա­յաս­տա­նը ա­պա­գա չի ու­նե­նա։

Ի՞նչ քայլ պի­տի ա­նեն ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը՝ ըստ Ձեզ: Ակն­կա­լու՞մ եք, որ այդ քայ­լը կտա ար­դյունք, որ մաս­նա­գի­տա­կան կար­ծի­քի հետ հաշ­վի կնս­տեն մեր երկ­րի վար­չա­կան ղե­կա­վար­նե­րը:

-Ես ի­րա­վա­ցի եմ հա­մա­րում բա­զում այն գրա­կա­նա­գետ­նե­րին և ու­սու­ցիչ­նե­րին, ո­րոնք լիո­վին մեր­ժում են ծրա­գի­րը՝ հս­տակ տես­նե­լով վեր­ջի­նիս սո­րո­սա­կան ծա­գու­մը։ Ծրա­գի­րը պետք է պատ­րաս­տեն հե­ղի­նա­կա­վոր, վաս­տա­կա­շատ գրա­կա­նա­գետ­ներ և ու­սու­ցիչ­ներ, ո­րոնց հա­մար թանկ են ազ­գա­յին դա­րա­վոր ար­ժեք­նե­րը։ Հա­վա­տում եմ, որ մեր երկ­րի ղե­կա­վար ան­ձինք ան­պայ­ման կլ­սեն այս­քան մեծ ի­րա­րան­ցում ա­ռա­ջաց­րած ծրագ­րի դեմ հուժ­կու բո­ղո­քի ձայ­նը և կա­նեն հա­մա­պա­տաս­խան եզ­րա­կա­ցու­թյուն: Ո­րով­հետև Ա­վե­տա­րա­նում աս­վում է. «Ձայն բազ­մաց ձայն Աս­տու­ծոյ»: Իսկ ես բազ­մա­թիվ մարդ­կան­ցից եմ զայ­րա­լից խոս­քեր լսել այս խնդ­րի առն­չու­թյամբ: Ինձ թվում է, որ գրա­կա­նու­թյան ծրագ­րի շր­ջա­նառ­վող նա­խա­գի­ծը շատ նախ­նա­կան տար­բե­րակ է, այն պի­տի ուղ­ղա­կի մերժ­վի ու գր­վի նո­րը:

Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Հ. Գ. Այս զրույ­ցը կա­յա­ցել է հու­լի­սի 24-ին: Օ­րեր անց, տե­ղի տա­լով դժ­գո­հու­թյան մեծ ա­լի­քին, հե­ղի­նակ­նե­րը ներ­կա­յաց­ված նա­խագ­ծի մեջ կա­տա­րել են ինչ-ինչ փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոնք, սա­կայն, չեն գո­հաց­նում այն քն­նա­դա­տող մաս­նա­գետ­նե­րին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031