Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ է չիմանալը, ինչը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև պետության համար». «Փաստ»

Հուլիս 31,2020 11:31

Եթե բանակցությունները սկսվում են զրոյից, ապա ընդհանրապես պետք է հասկանալ, թե ի՞նչն է դրա հիմնավորումը, ինչի՞ ենք ցանկանում հասնել։ Դրա արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, որ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները ցանկանում են խցկվել բանակցային օրակարգ։

Մեծ հաշվով, ներկա պահին բանակցային գործընթացը սառեցված վիճակում է, սակայն պետք է նկատել, որ ամենավատ բանակցությունները ավելի լավ են, քան պատերազմը։

Ու առկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետք էր ապահովել բանակցային գործընթացի շարունակականությունը՝ սկսած առաջին, երկրորդ, երրորդ նախագահներից մինչև ներկա իշխանություններ, այլ ոչ թե ինքնանպատակ ձևով սկսել սեփական կետից, որի հետևանքները կարող են լինել անցանկալի, ինչու չէ, նաև անկանխատեսելի։

Հատկանշական է, որ երկրորդ նախագահը մի քանի հեռուստաընկերությունների իր տված հարցազրույցում, տարբեր հարցեր շոշափելով, հատուկ անդրադարձավ նաև բանակցությունները սեփական կետից սկսելու խնդրին և դրա վտանգներին։

Եվ գոնե Հայաստանի համար շատ նուրբ նշանակություն ունեցող այս հարցում իշխանությունները և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցային հարթության մեջ քայլեր ձեռնարկելուց առաջ պետք է լսեին, խորհրդակցեին նախկին նախագահների հետ, ովքեր շատ ավելի լավ են տիրապետում բանակցային գործընթացի էվոլ յուցիային և առկա նրբություններին։

Նրանք ի վերջո պետք է հասկանան, որ սովորելն ամոթ չէ, ամոթ է չիմանալը, որը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև պետության համար: Եվ ոչ միայն այս հարցում:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031