Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նորմալ երեւույթ չէ կապիկին այդ փոքր վանդակում կամ բնակարանում պահելը». խանութում կապիկ են վաճառո՞ւմ. «Հայկական ժամանակ»

Հուլիս 31,2020 10:56

Երաժիշտ, AlternatiV խմբի կիթառահար Կարապետ Բուռնազյանը երեկ ահազանգել էր, որ Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Ծիպոյի թաթիկներ» կոչվող խանութում՝ չափազանց նեղ վանդակում, վաճառքի է դրված մի կապիկ, իսկ կենդանուն նման պայմաններում պահելը, ըստ նրա, հավասար է տանջամահ անելուն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կարապետը հայտնեց, որ մի քանի անգամ տեսել է, թե կապիկն ինչ անհարմար վիճակում է եւ որոշել որեւէ ելք գտնել՝ նրան ազատելու համար: Ընկերոջ միջոցով խանութի տիրոջից պարզել են, որ կենդանուն կարելի է ձեռք բերել 750 հազար դրամով: «Մտածում էինք՝ առնել, հետո ինչ-որ արգելոց տանել կամ այլ տարբերակ գտնել, բայց, երբ ասեցին գինը, հասկացանք, որ այս պահին կապիկն առնելն այդքան էլ իրատեսական չէ: Բացի դա, մի բան էլ կա. ընկերոջս այդ գինն էին ասել, մեկ այլ տղայի ասել էին, թե կենդանին չի վաճառվում»,- ասաց նա:

Վերջինիս համոզմամբ՝ կենդանիների հետ կապված պիտի համապատասխան գերատեսչությունը զբաղվի եւ հստակ կանոններ ու չափորոշիչներ սահմանի, թե որ կենդանուն ինչ պայմաններում է կարելի պահել, կամ արդոք կարելի՞ է առհասարակ տվյալ կենդանուն անազատության մեջ պահել: «Նորմալ երեւույթ չէ կապիկին այդ փոքր վանդակում կամ բնակարանում պահելը, վաճառելու մասին էլ չեմ խոսում»,- ասաց Կարապետ Բուռնազյանը:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031