Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կադրային կարևորագույն փոփոխություններ պետք է կատարվեին նաև Վիճակագրական կոմիտեի ղեկավար կազմում». Մովսես Արիստակեսյան. «Ժամանակ»

Հուլիս 31,2020 10:32

Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թ-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ նվազել է 4.7 %-ով։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի համար Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ցուցանիշներն արժանահավատ չեն: Նա նշում է, որ դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն և չեն արտացոլում տնտեսական իրական այն վիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը:

«Թավշյա հեղափոխությունից հետո կադրային կարևորագույն փոփոխություններ պետք է կատարվեին նաև Վիճակագրական կոմիտեի ղեկավար կազմում, որովհետև սա մի անձնակազմ է, որը սկսած 1997թ-ից՝ ծառայել է ռոբասերժական իշխանությանն ու զբաղվել է տնտեսական փուչիկների թվանկարչությամբ և առ այսօր շարունակում է իր այդ գործելաոճը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում շեշտեց Մովսես Արիստակեսյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ամբողջ կեղծիքը կայանում է վիճակագրության մեթոդաբանության մեջ:

«Բազմիցս հայտարարել եմ և մեկ անգամ ևս կրկնեմ, որ ժամանակն է արդեն, որ վիճակագրական կոմիտեն փոխի իր գործելաոճը, ներկայացնի արժանահավատ տվյալներ, ընդ որում՝ ապահովելով դրանց օպերատիվությունը, ամբողջականությունն ու օբյեկտիվությունը»:

2020թ-ի առաջին կիսամյակի տնտեսական վիճակը մասնագիտական աչքով դիտարկելով՝ տնտեսագետը հանգել է այն համոզման, որ ներկայում տիրող տնտեսական ճգնաժամը շատ ավելի խորը ճգնաժամ է, քան նույնիսկ 2008-2009 թթ-ի ֆինանսական ճգնաժամը:

«Հիմա սրան գումարվել է նաև առողջապահական ճգնաժամը, որը իր հերթին հանգեցնելու է տնտեսության ընդարմացման, էլ ավելի վատ վիճակին՝ իր բոլոր հետևանքներով: Ըստ այդմ՝ ես որևէ լավատեսական կանխատեսում չունեմ: Չնայած այն բանին, որ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում դրությունը փրկելու համար, այդուհանդերձ, իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարեվերջին մենք կունենանք երկնիշ տնտեսական անկում՝ 11-12 տոկոսի շրջակայքում, որը, սակայն, իմ կարծիքով՝ այս իրավիճակում օբյեկտիվ է»,-եզրափակեց Արիստակեսյանը:

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031