Երկու տարի շարունակ մենք տեսել ենք միայն կիսատ-պռատություն՝ ոչ մի լուծված հարց, ոչ մի ավարտված գործ՝ միայն ամպագոռգոռ մեղադրանքներ ու հայտարարություններ և անկապ քայլեր, որոնց հետևանքները ավերիչ են, արդյունքները չեն երևում: Ուրեմն՝ ի՞նչ չափորոշիչ կարող էր այս պայմաններում ԸՆԴՈՒՆՎԵԼ: Գործնականում՝ ոչ մի: Առավել ևս, որ այդ չափորոշիչն ու ծրագրերը մասնագիտորեն չափազանց հում են, սևագիր և սկզբունքային ու գաղափարական մաքրագրման կարիք ունեն:
Ամենակարևորը, որ մենք այս ընթացքում կորցրել ենք՝ ԱՇԱԿԵՐՏԸ, քննարկվում է ամեն ինչ, բայց հազարից մեկն է հարց տալիս՝ իսկ աշակերտը ինչպե՞ս է դա սովորելու: Եվ՝ ինչու՞: Ի՞նչ է նրան տալու հենց այդ գիտելիքը, կյանքում նրան օգնելու՞ է, թե՞ մոռացվելու:
Նախարարության հիմնարար սխալն է, որ չափորոշիչն ու ծրագրերը չեն քննարկվել մասնագիտական բուհերում, որ անհիմն շրջանցվել է ակադեմիական գիտությունը: Որքան էլ իր պատճառներն ունի, պետությունը չի կարող ինքն իրեն անարգել՝ մերժելով իր կառույցների համագործակցությունը: Սա սկզբունքային սխալ է, բացատրություն չունի, թե ինչու է անտեսվում ՀԱՎԱՔԱԿԱՆ ՄԻՏՔԸ: Երբ տասնամյակներով գիտելիք ու աշխատանքի փորձ կուտակած մարդիկ միանգամից խաղից դուրս են դրվում, ինքնըստինքյան դառնում են կողմնակալ: Երբ նրանց բոլորին տրվում է ընդհանրական «քառակուսի դոկտորի» որակում, ստեղծվում է բացարձակ մերժումի ու հերքումի մթնոլորտ ու տեղափոխվում մի ոլորտ, որտեղ քաղաքականացվածությունը սպանիչ է:
«Սպանությունը» համատարած են դարձնում լրատվամիջոցները, որ մրցակցելով սոցցանցերին՝ նախանձելի հետևողականությամբ ասպարեզ են տալիս իրավացի վիրավորվածներին ու նեղացածներին ու նրանց ուղղում բացառապես քաղաքական հարցադրումներ՝ հնարավորություն չտալով առարկայական, մասնագիտական քննարկման: Իսկ նախարարությունը բնավ ցանկություն չունի ներկայացնելու, պաշտպանելու, հիմնավորելու, բացատրելու իր աշխատանքը: Ստացվում է՝ բոլորը բոլորին մեղադրում են, ու չգիտեն՝ ո՞րն է իրական մեղքը: Իսկ իրական մեղքը.
Կարդացեք նաև
5. ԿԳՄՍ նախարարության դարակազմիկ սխալը, որ բումերանգով վերադառնալու է, Հայոց եկեղեցու պատմություն առարկան տարրալուծելն է հայոց պատմության մեջ, իրականում՝ ոչնչացնելը: Սա հետևանք է ոչ թե ուսումնական կամ կրթական բարեփոխումների, այլ՝ գործող իշխանության Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի: Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է Հայ առաքելական եկեղեցին չդիտարկել գլխավոր կրոնական կառույց՝ կհավասարեցվի ՀՀ-ի մյուս կրոնական միավորների հետ, կնվազեցվեն եկեղեցու՝ լիազորությունները, գույքահարկի և եկամտահարկի հստակեցումներ մտցվեն: Պետությունը գնում է եկեղեցին ունեզրկելու ճանապարհով, որ նվազեցնի ազդեցությունը, ստանալու է հակառակը: Հայ առաքելական եկեղեցին անձինք ու կառույցները չեն, եկեղեցին պետության հիմնաքարն է, որը տեղաշարժելը ճաքեցնելու է ողջ շինությունը Հայաստանում ու սփյուռքում: Իշխանությունը որքան արագ հասկանա այս աքսիոմը, այնքան շահեկան իր համար:
6. Ծրագրով «Հայոց պատմություն» առարկան հանվել է 6-րդ դասարանից և 7-րդից է սկսվում: Դասագիրքը սկսվում է Ուրարտուից, Արարատյան Վանի թագավորությունից: Չկան վաղ պետական կազմավորումները՝ նախնադարը, վաղնջական Հայաստանը: Մենք ունենք 5000 տարվա պատմություն, որի 2000 տարին դեն նետելը ու՞մ շահերից է բխում:
7. Այս անչափանիշ «չափորոշիչներով» հանրակրթական դպրոցն ավարտելու է անգրագետ, լեզվից, գրականությունից, պատմությունից բոբիկ մանկուրտ, որ ոչ հայերեն գիտի, ոչ հայ գրականություն, ոչ համաշխարհային, ոչ հայ ժողովրդի, ոչ համաշխարհային պատմություն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում