Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեսպանը Իտալիայի Սենատի փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի կոպիտ խախտման դեպքերին

Հուլիս 30,2020 23:45

Հուլիսի 30-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հյուրընկալվեց Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների խորհրդարանականների միջև երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր։

Դեսպան Համբարձումյանը Պաոլա Տավերնայի ուշադրությունը հրավիրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի ուղղությամբ հրադադարի կոպիտ խախտման դեպքերին:

Երկուստեք ընդգծվեց նման իրավիճակներում խորհրդարանականների հավասարակշռված և անաչառ դիրքորոշումների կարևորությունը լարվածության թուլացման, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման բացառման տեսանկյունից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել