Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Դատավորների ընդհանուր ժողովին այս պահին իրենց թեկնածությունն են ներկայացրել երկու դատավոր: Այս մասին հայտնում է Դատական դեպարտամենտը:
ՍԴ դատավորի թափուր տեղի համար ինքնաառաջադրվել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։
Կառույցի թեկնածուն կընտրվի վաղը Դատավորների ընդհանուր ժողովում։
Հիշեցնենք, որ Կառավարությունն արդեն իսկ առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ Նախագահի թեկնածուն դեռևս հայտնի չէ։