ՖԻՖԱ-ում կոռուպցիոն հերթական սկանդալն է հասունանում: Այս անգամ թիրախում հայտնվել է գործող նախագահ Ջաննի Ինֆանտինոն: Նրա դեմ քրեական գործ է հարուցել Շվեյցարիայի դատախազությունը, ինչի մասին տեղեկացնում է Mirror-ը:
50-ամյա իտալացուն մեղադրում են այն բանում, որ նա ճնշում է գործադրում շվեյցարացի դատախազներից մեկի վրա, որը ՖԻՖԱ-ի նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննություն է իրականացրել:
Ինֆանտինոյից առաջ ՖԻՖԱ-ն ղեկավարում էր Իոզեֆ Բլաթերը, որը պաշտոնաթող եղավ 2016-ին կոռուպցիոն մեղադրանքի հետեւանքով: Այդ գործում կար նաեւ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի անունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ