Վայոց ձորի մարզում սոցիալական աջակցության տարածքային 3 գործակալություններում հաշվառվել են 1286 ընտանիքներ: Նպաստ են ստանում 1809 ընտանիքներ, վճարվել է 330,1 մլն դրամ նպաստ:
Այս մասին այսօր մարզում կազմակերպած ասուլիսի ժամանակ, ասաց մարզպետ Արարատ Գրիգորյանը: Մարզպետը ներկայացրեց կիսամյակային տվյալները: Ըստ նրա, մարզի սոցիալական համագործակցության աշխատանքները համակարգող խորհուրդների որոշումներով նպաստի համակարգից դուրս մնացած սոցիալապես անապահով 97 ընտանիքների նշանակվել է հրատապ եռամսյակային դրամական օգնություն` վճարվել է 10,7 մլն դրամ: Ավանդի փոխհատուցում է ստացել 82 քաղաքացի, վճարվել է 15 մլն դրամ:
«Մարզի երեք զբաղվածության տարածքային կենտրոններում 2020 թ.առաջին կիսամյակի ընթացքում գրանցվել են 1022 գործազուրկ: Աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով մարզում իրականացվում է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» 7 ծրագիր 10,5 մլն արժողությամբ:
Մարզի երեք սոցիալական ապահովության տարածքային բաժիններում հաշվառված են 9263 կենսաթոշակառուներ, ամսական միջին կենսաթոշակի չափը կազմել է 39832 դրամ»,-ասաց Արարատ Գրիգորյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, հաշվառվել է բնակարանի բարելավման կարիքավոր 43 հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ: 2020 թվականին 1 զոհվածի ընտանիքի տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր:
Արտակարգ դրության ժամանակահատվածում 5240 ընտանիքի տրվել է պարենային աջակցություն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ