«Ռոմայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Տորինոյին» 3:2 հաշվով հաղթելուց հետո խոսել է իր թիմի՝ Եվրոպա լիգայի խմբային փուլ մտնելու մասին:
«Թիմը բնավորություն եւ պատվախնդրություն ցույց տվեց: Դա հեշտ հանդիպում չէր, սակայն մենք պարտավոր էինք երեք միավոր վաստակել: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց նոր մրցաշրջանում տեղ ապահովել Եվրոպա լիգայի խմբային փուլում»,-ինստագրամում գրել է ֆուտբոլիստը:
«Ռոման» ապահովել է 5-րդ տեղն Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: «A» սերիայի եզրափակիչ տուրում հռոմեացիներն արտագնա խաղում հանդիպելու են ժամանակից շուտ չեմպիոնի կոչումը նվաճած «Յուվենտուսի» հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ