Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի գյուղատնտեսներին կարկուտից ու ցրտահարությունից բացի արջերն էլ են վնաս տվել. Մարզպետն ամփոփեց կիսամյակը

Հուլիս 30,2020 21:00

Մարզի միակ սպանդանոցը գտնվում է Զառիթափ համայնքում, որտեղ իրականացվում է մարզի սպանդանոցային մորթը: Նախատեսվում են միջոցառումներ, որպեսզի մարզի այլ տարածքներում էլ սպանդանոցներ կառուցվեն: Այս մասին այսօր ասաց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ մարզում՝ բնության գրկում կազմակերպած ասուլիսի ժամանակ: Մարզպետը ամփոփեց այս տարվա առաջին կիսամյակը:

Մարզի ղեկավարի խոսքով, 2020 թվականին մարզի գրեթե բոլոր համայնքները տուժել են ցրտահարությունից եւ կարկտահարությունից: Ցրտահարությունից վնասվել են 252,9 հեկտար պտղատու այգիներ՝ վնասի չափը կազմելով 361 միլիոն 184 հազար դրամ: Կարկտահարությունից վնասվել են 49 հեկտար պտղատու այգիներ՝ պատճառելով 147 միլիոն 504 հազար դրամի վնաս: Արջերը նույնպես գյուղատնտեսներին վնասներ են հասցրել: Արջերի վնասները մասնակի փոխհատուցելու համար մարզում գործող մի քանի բնապահպանական կառույցները մարզպետարանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել: Նշյալ կազմակերպությունները մարզին տրամադրել են 10 էլեկտրական հովիվներ:

Մարզպետի խոսքով, Վայոց Ձորի մարզում մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար բյուջեով նախատեսվել է 1,9 միլիոն դրամ, սակայն COVID-19-ի հետեւանքով ոչ մի միջոցառում չի իրականացվել: Ըստ Արարատ Գրիգորյանի, եթե արտակարգ դրությունն ավարտվի, հնարավոր է մշակութային միջոցառումներն իրականացվեն: Փոխարենն, ըստ մարզի ղեկավարի, կրթական ծրագրերը 97 տոկոսի չափով ֆինանսավորվել են: Այդ նպատակով նախատեսվել է 344 միլիոն դրամ, որից 335 միլիոնն արդեն հատկացվել է: 100 տոկոսով ֆինանսավորվել է նախադպրոցական կրթությունը: Արտադպրոցական ծրագրի իրականացման համար էլ, մարզպետի տվյալներով, նախատեսվել է 23, 4 միլիոն դրամ եւ 100 տոկոսով ծրագիրը կատարվել է:

Վայոց Ձորի մարզպետարանը համագործակցության համաձայնագրեր է կնքել Իրանի Ուրմիա նահանգի, Ռուսաստանի՝ Արխանգելսկի մարզի եւ Մինսկի հետ: Պարոն Գրիգորյանն ասաց, որ համաձայնագրեր են կնքել Ջերմուկի եւ Չեխիայի հանրապետության Կարլովի վարի քաղաքների միջեւ, Արենիի եւ Ֆրանսիայի քաղաքներից մեկի միջեւ:

Մարզպետարանը 700 միլիոնով աջակցել է զբոսաշրջության զարգացմանը՝ ստեղծելով ենթակառուցվածքներ:

Մարզպետն ասաց, որ 80 շահառու, տնտեսական ծրագրի շրջանակներում, ստացել է զրո տոկոսով վարկեր: Ընդհանուր գումարը կազմել է 307 միլիոն 340 հազար դրամ:

Խաղող արտադրողների ու մթերողների հետ հանդիպումների ժամանակ էլ, Արարատ Գրիգորյանն ասաց, որ քննարկել են բերքի իրացման, մթերման գործընթացում  հնարավոր խնդիրները. «Այցելել եմ, բոլոր գինեգործարաններ եւ հանդիպումներ եմ ունեցել բոլոր գինեգործների հետ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031