Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալուն չեմպիոնի տիտղոսը նվաճելու առիթով շուրջ 6 միլիոն եվրո արժողությամբ նոր զբոսանավ է գնել եւ երկրի հյուսիս-արեւմտյան ափերով շրջագայության մեկնել Ջորջինա Ռոդրիգեսի եւ երեխաների հետ: Այս լուրը տարածել է Daily Mail-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ զբոսանավն ունի հինգ սենյակ, վեց լողասենյակ, հանգստի երկու գոտի, տարողունակ լաունչ գոտի, ճաշարան ժամանակակից խոհանոց եւ ամբողջ հասակով դիտապատուհաններ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ